ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընթացիկ տարում զբաղվածության ոլորտում իրականացվելու է 10-ից ավելի ծրագիր: Դրանք ուղղված են տարբեր սոցիալական խմբերին: Մասնավորապես, կիրականացվի գործատուի մոտ մասնագիտական ուսուցում աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար: Նախատեսվում է աջակցության տրամադրում 100 շահառուի համար:
Ընթացիկ տարում անմրցունակ, հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրի շրջանակում աշխատանքի ընդունվելու դեպքում 200 անձի համար գործատուին մասնակի կփոխհատուցվի շահառուների աշխատավարձը: Անմրցունակ անձինք աջակցություն կստանան նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: 2018 թվականին կշարունակվի աշխատանքի տոնավաճառների ծրագիրը: Նախատեսված է աշխատանքի 10 տոնավաճառների կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում:
Աջակցման ծրագիր է նախատեսված մինչև երեք տարեկան երեխա ունեցող մայրերի համար: Երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ծնողին կտրամադրվի աջակցություն երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար:
Հայաստանում գործազրկությունը մեղմելու նպատակով իրականացվող ծրագրերից կարող են օգտվել նաև գյուղացիական տնտեսությունները: Ներդրվել ու գործում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագիրը: Գյուղատնտեսության նախարարության հետ հստակեցվել են թիրախները, որոշ մշակաբույսերի մասով տրվելու է առաջնահերթություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին տարվում է հստակ քաղաքականություն՝ ծրագրերն առավել հասցեական, թիրախավորված իրականացնելու համար:
«Վերջին տարիներին նախարարությունում ներդնում ենք մշտադիտարկման և գնահատման համակարգ: Այն իրենից ներկայացնում է հստակ մշակված մեթոդաբանություն, գործիքակազմ, կառավարության որոշմամբ հաստատված կարգ: Ծրագրի համար մշակվում է տեղեկանք, ցուցանիշներ, անձնագիր, թե այն երբ է ներդրվել, ինչ խնդիրներ է լուծում, ովքեր են շահառուները` հստակ սահմանելով ընթացիկ և հեռանկարային նպատակը, ֆինանսական միջոցները և այլն: Այս համակարգը վերաբերում է ամբողջ սոցիալական ոլորտին, բայց կարելի է ասել առաջամարտիկը զբաղվածության ոլորտն է: Արդեն 3-րդ տարին է, որ զբաղվածության ծրագրերը գնահատվում են այս նոր մեթոդաբանությամբ»,-ասաց Սոնա Հարությունյանը:
2017 թվականին զբաղվածության շուկայում քաղաքականությունը փոխվեց, որով որոշվեց ավելի քիչ ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրեր իրականացնել: Գնահատվեցին 2016 թվականի և 2017 թվականի ծրագրերի արդյունքները և ծրագրերի շրջանակը կրկին վերանայվեց:
«Կառավարության առջև հանդես եկանք լուրջ վերլուծությամբ, հիմնավորեցինք, թե այս ծրագրերն ինչ արդյունավետություն ունեն և առաջարկեցինք իրականացվող ծրագրերի օպտիմալ ծավալ: Արդյունքում` ծրագրերը վերանայվեցին: 2018 թվականի ծրագրերի համար օպտիմալ թիվ է դրվել, որ արդյունավետությունը բարձր լինի»,-ասաց Սոնա Հարությունյանը:
Ներկայացնելով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատաշուկայի վերլուծությունը` Սոնա Հարությունյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում աշխատանք է փնտրում 86 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.2 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81,7-ը կամ 70.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.7 տոկոսով: 2017թ. հունվար-դեկտեմբերի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 9.3 հազար աշխատանք փնտրող: Աշխատաշուկայում շարունակում են պահանջարկված լինել բժիշկները, դասավանդողները (մարզերում), համակարգչային մասնագետները, շուկայագետները, մենեջերները, գործիքագործ-փականագործները և այլն:
Այն, որ մի կողմից թափուր աշխատատեղեր կան, մյուս կողմից դրանք չեն լրացվում, Սոնա Հարությունյանը բացատրում է հետևյալ կերպ:
«Նախ դրանք բարձր որակավորում ունեցող բանվորական մասնագիտություններն են, որոնց դեպքում նման որակավորման մասնագետներ չկան: Մեկ ուրիշ խնդիր կա, այն է սեռային անհավասարակշռությունը: Այսօր գործազուրկների 70 տոկոսը կանայք են, իսկ այդ թափուր աշխատատեղերն ավելի շատ տղամարդկանց համար են հարմար: Բոլոր ուղղություններով պետք է աշխատանք տարվի, որ այս անհավասարակշռությունը հաղթահարվի»,-ասաց նա:
Մեկ այլ խնդիր գործատուի առաջարկած աշխատանքային պայմանների հետ կապված: Աշխատանքի ծավալը շատ է, աշխատավարձը` ցածր: Սոնա Հարությունյանը նշեց, որ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն միգրանտների 50 տոկոսը Հայաստանից գնում է ոչ թե աշխատանք չլինելու պատճառով, այլ որ աշխատավարձը ցածր է:
«Արմենպրես»-ի դիտարկմանը, թե շատ հաճախ գործատուները տարիքային սահմանափակում են դնում, Սոնա Հարությունյանը նշեց, որ նման խնդիր կա, որը պետք է դիտարկել տարբեր տեսանկյունից:
«Անձն անկախ տարիքից պետք է պարբերաբար իր կարողությունները բարձրացնի, իր վրա աշխատի, որ աշխատանքի պահանջներին համապատասխանի: Այլ բան է, որ եթե մարդն այդ բոլոր հատկություններն ունի, և զուտ տարիքի համար աշխատանքի չեն ընդունում: Սա արդեն գործատուի խնդիրն է: Նույնիսկ կենսաթոշակ ստացողները պետք է աշխատեն, եթե այդ մարդն իր որակներով համապատասխանում է պահանջներին»,-հավելեց նա:
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ պետք է գործատուների հետ աշխատանքն ակտիվացնել:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01