Մայիսի 19-ին Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի տաճարում տեղի կունենա արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Պսակադրությունից հետո դերասանուհուն պաշտոնապես նոր տիտղոս կշնորհվի, իսկ թե ինչ անուն, դեռ հայտնի չէ, որոշումը Եղիսաբեթ II-ը պետք է կայացնի, գրում է Hello ամսագիրը:
Ըստ լուրերի՝ թագավորական հարսանիքին հյուրերի թիվը կարող է կրկնակի քիչ լինել, քան արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ: Նշվում է, որ կհրավիրվի 800 հյուր, մինչդեռ Ուիլյամի և Քեյթի հարսանիքին հյուրերի թիվը հասնում էր 1900-ի:

Տարվա գլխավոր իրադարձությանը մնացել է ավելի քան երեք ամիս, բայց մամուլն արդեն որոշ մանրամասներ է հրապարակում: Այսպիսով, ըստ մամուլի, պարզվել է, թե ինչ նվերներ են ցանկանում ստանալ արքայազն ու դերասանուհին:
Նշվում է, որ Հարրին չի ցանկանում հյուրերին ծանրաբեռնել՝ բարձրաճաշակ նվերներ ընտրելու և ձեռք բերելու հոգսով: Նա ավելի շատ կուրախանա, եթե նրանք իր բարեգործական ծրագրերին աջակցեն:
Այս դեպքում արքայազն Հարրին հետևելու է իր ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի օրինակին: 2011 թ-ին մինչ իրենց հարսանիքը, Ուիլյամն ու Քեյթ Միդլոնը հյուրերին և երկրպագուներին խնդրեցին բարեգործական հիմնադրամին փոխանցել այն գումարը, որը պետք է հատկացնեին նվերների համար: Արդյունքում, հիմնադրամը ստացավ 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, և ամբողջ գումարը բաժանվեց 26 քիչ հայտնի բարեգործական կազմակերպությունների միջև, որոնք չունեին հովանավորներ:

Հայտնի է՝ Հարրին և Մեգան Մարքլը նախքան միմյանց հանդիպելը, մեծ ուշադություն էին դարձնում բարեգործությանը:

20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02