Կարեն Կարապետյանի ռեֆորմը
Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Կարապետյանին Հայաստան հրավիրելու և վարչապետ նշանակելու առաջին իսկ պահից վարչապետ Կարապետյանը սկսեց կարևորագույն ռեֆորմ՝ տարանջատել տնտեսության կառավարումը քաղաքականությունից...
Եվ սա մի գործընթաց էր , որի մասին խոսել ենք միշտ և հենց քաղաքականության և տնտեսության միաձուլումն է համարվել Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը , որի քանդման գործընթացը սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելով :
Վարչապետ Կարապետյանը շարունակեց ռեֆորմը նույնիսկ ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալուց հետո՝ մի կողմից փորձելով հավասարության նշան դնել գործարար աշխարհում, փաստացի՝ ՀՀԿ գործարարներին ՊԵԿ-ը սկսկեց հավասար աչքով նայել, մյուս կողմից՝ քանդեց պետական ուռճացած համակարգը , որտեղ ևս հիմնականում հանգրվանել էին հանրապետականները կամ նրանց մտերիմները:
Վարչապետ Կարապետյանը լինելով ՀՀԿ-ի տնտեսական առաջնորդը՝ նույն ՀՀԿ-ին մեսիջ հղեց , որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ծառայեցնելու է ոչ թե ՀՀԿ-ի, այլ՝ Հայաստանի քաղաքացու շահերին, և սա է պատճառը, որ ՀՀԿ-ի, տարիներ շարունակ իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելուն սովոր մի մեծ հատվածը՝ պատերի տակ, իսկ ոմանք էլ՝ անթաքույց դժգոհություն են հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանից՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի միակ առաջնորդը Սերժ Սարգսյանն է և հենց նա էլ պետք է ապրիլից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ հույս ունենալով ազատվել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի էլիտային ծառայելու փոխարեն՝ պետության շահերը սպասարկելու մոտեցումից:
Բայց նման մտածողները ուղղակի միամիտ են , քանզի վարչապետ Կարապետյանի որդեգրած ռեֆորմը կյանքի է կոչվում հենց ՀՀԿ-ի քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ տնտեսական առաջնորդ Կարեն Կարապետյանի միասնական որոշման և փոխահամաձայնության արդյունքում, և անկախ այն բանից՝ հաջորդ վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը, իսկ առաջին փոխվարչապետը՝ Կարեն Կարապետյանը, թե հենց Կարեն Կարապետյանը կշարունակի մնալ վարչապետ, Հայաստանում այլևս Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը թույլ չի տալու քաղաքականության և տնտեսության միաձուլում , քանզի ակնհայտ է, որ հենց այդ միձուլումն է խանգարում Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Փաստացի, վարչապետ Կարեն Կարապետյանը իսկապես ծանր և պատասխանատու ռեֆորմ իրականացնում՝ իր դեմ հանելով ՀՀԿ-ի բավականին ազդեցիկ մի թևին...
Վստահաբար Հայաստանի քաղաքացին գնահատելու է, և շատերն այսօր արդեն գնահատում են վարչապետ Կարապետյանի մեծագույն բարեփոխումը, որն արդեն իսկ դրական արդյունքներ տվեց. 2017 թվականը Հայաստանը ամփոփեց վերջին տարիների համար տնտեսական աննախադեպ աճով, արտահանման և ներկրման ծավալների շեշտակի ավելացմամբ:
Սրանից ավելի պարզ հնարավոր չէ բացատրել՝ ինչ է տեղի ունենում մեզանում և ուր ենք մենք գնում...
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
17:48 28.04.26
09:19 28.04.26
16:57 28.04.26
16:09 28.04.26
13:54 28.04.26
17:32 28.04.26
09:03 28.04.26
17:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44