Կանխվել է լվացքի կեղծված փոշու իրացման փորձ
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Մասնավորապես, օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ մոտ 80 քմ մակերեսով շինությունում, բացի անօրինական գործունեության կազմակերպչից, ով Երևանի բնակիչ էր, աշխատում էր ևս 6 չգրանցված աշխատակից: Ձեռք բերված նյութերի հիման վրա իրականացվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկ՝ հետագա վարույթի հարցը որոշելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ: Ընդ որում, հայտնաբերված 168 տուփի վրա փակցված են եղել «Արիել» ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անվամբ հայաֆիկացման պիտակներ, ինչպես նաև տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ:
«Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, որոնց ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբևէ դրոշմապիտակներ չեն օտարել և չեն տրամադրել այլ անձանց: Ձեռնարկված միջոցառումներով Երևանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Երևանում` տարբեր խանութներից:
Մեկ այլ դեպքով էլ Բագրատաշենի մաքսակետում օպերատիվ հետախուզության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված զննությամբ մարդատար ավտոմեքենայի սրահի դռներից հայտնաբերվել է 21կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01