2017թ. ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով (76,8%-ից 82,1%), ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով (54,2%-ից 60,0%): Այդ մասին նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ։
Ըստ առանձին հանցատեսակների, 2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,1%-ից 95,8%), այդ թվում` ծանր (80,5%-ից 86,1%), խուլիգանության (86,2%-ից 89,6%), ավազակության (56,6%-ից 69,6%), կողոպուտի (53,7%-ից 71,0%), գողության (53,4%-ից 63,5%), այդ թվում` բնակարանային (33,0%-ից 34,0%), խարդախության (82,5%-ից 89,0%), յուրացման կամ վատնման (95,2%-ից 98,3%) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (87,8%-ից 93,2%) դեպքերով:
Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միեւնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ 57-ով կամ 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (106-163):
Հաշվետու տարում 175-ով կամ 18,2%-ով աճել է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (963-1138), իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով (81,0%-ից 81,4%): Դրան զուգընթաց, հայտնաբերվել են 85-ով կամ 16,1%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-612), իսկ դրանց բացահայտումն աճել է 0,6%-ով (65,7%-ից 66,3%):
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 5 դեպք:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01