ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների եւ կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Գավառի բնակիչ է՝ ծնված 1987 թ., հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը։
Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ.Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետեւանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ եւ արնանման հետքեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ եւ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունն շարունակվում է:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01