ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական կարողություններից բացի բնորոշում են նաև արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց: Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձևավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև հասարակական գործունեությունն է: Նախարարը շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ հորդորել է ուսանողներին ողջ կյանքի ընթացքում բացի մասնագիտական կարողությունների զարգացումից պահել ազգային առաքելության գիտակցումը: Լևոն Մկրտչյանը նշել է նաև, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարևոր փուլում: «Ողջ աշխարհում այսօր բարձրագույն կրթության վերաիմաստավորում է տեղի ունենում, և մենք իրավունք չունենք և չենք կարող այս գործընթացից անմասն մնալ: Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել՝ ստանալու իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մեր քաղաքականությունը ուսանողակենտրոն է, և մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները: Մենք պարտավոր ենք բացել համակարգը, ապահովել դասախոսների և ուսանողների փորձի փոխանակում և լայն շարժունություն»,- նշել է ԿԳ նախարարը:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:
Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցութային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորներով, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն) և հասարակական ակտիվությունը:
2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող` ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01