ARM | RUS |

«Ներդրողը կկարողանա ընդամենը 35 րոպեում հասնել Կապան». մարզպետ Վահե Հակոբյան

14.02.18 | 09:04

Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Արդեն գնվել է չեխական L-410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Այս մասին «Արմենպրես»ի հետ հարցազրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:

-Պարոն Հակոբյան 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Սյունիքի մարզի համար ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Գիտեք, միշտ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ քո և քո թիմի աշխատանքին և, երևի, այս պարագայում ճիշտ կլինի զերծ մնալ ինքնագնահատականից, այլ պարզապես թվարկել փաստեր՝ թողնելով գնահատականի իրավունքը հանրությանը։ Այսպիսով, առաջինը, ինչ կցանկանայի առանձնացնել, Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի ստեղծումն էր, ինչի շնորհիվ կյանքի կոչվեցին մարզը մի շարք ուղղություններով զարգացնելու նախագծեր։

Դրանցից ամենանշանակալին, իհարկե, Կապանի օդանավակայանի վերագործարկումն է, ինչը, վստահաբար, մեծ ակտիվություն կհաղորդի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հաջորդ կարևոր նախագիծը, որը կյանքի կոչվեց մարզում՝ Իտալական պիցցայի արտադրամասն էր, որն այսօր արդեն շահագործվում է և պատրաստվում է արտադրանքն արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն և ՌԴ։

Արդեն գործում է «Սյունիք ֆուդ» ընկերությունը, որի գործարկմամբ ստեղծվել է մոտ 20 հիմնական և 210 սեզոնային աշխատատեղեր։ Մարզկենտրոնում բացվեց բրենդային հագուստների մասնագիտացված խանութ. Այն Երևանից դուրս միակն է իր տեսակով հանրապետությունում։ 2017 թվականին մեկնարկեց նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող կինոթատրոնի կառուցումը, որի աշխատանքներն, ի դեպ, մոտենում են ավարտին և մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այն կգործի արդեն մոտ օրերս։

Մեզ նաև հաջողվել է 2017 թվականի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերել իտալացի մեր գործընկերների հետ մի նոր նախագծի շուրջ, որը մարզում կստեղծի մոտ 500 նոր աշխատատեղ։ Խոսքը գնում է տրիկոտաժի նոր ֆաբրիկայի մասին։ Իրականում դժվար է թվարկել ողջ կատարվածը մեկ հարցի շրջանակներում, բայց ամեն դեպքում ես նշեցի ամենաառաջնային նախագծերը, որոնք մեզ հաջողվել է կյանքի կոչել 2017 թվականի ընթացքում։

-2017 թվականի վերջին Սյունիքում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Այս խոշոր նախաձեռնություններից ի՞նչ զարգացումներ սպասել 2018-ին: Այդ համատեքստում Սյունիքի մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևորվում է նրանով, որ գտնվելով Իրանի հետ սահմանագծին, այն կհանդիսանա լրացուցիչ խթան մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը և կամրապնդի ներկայումս առկա սերտ համագործակցությունը։

Ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները:

Ինչպես նշեցիք, նախորդ տարվա դեկտեմբերին Կապանում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, որն այս 2 ամսվա ժամանակահատվածում արդեն սկսել է ակտիվ գործել և հենց այս գրասենյակի իրականացրած աշխատանքների արդյունքում մոտ ժամանակներս սկսելու է գործել Ջուլֆա-Կապան և հակառակ ուղղությունով ավտոբուսային երթուղին։ Պլանավորվում է օրական առնվազն մեկ երթևեկություն։ Սա կնպաստի Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև կստեղծի լավ հնարավորություն ապրանքաշրջանառության խթանման համար։ Մենք 2018 թվականին նախատեսել ենք սերտ համագործակցություն Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում (կաթիլային ոռոգում, սերմնաբուծություն, անասնաբուծություն և այլն): Նաև նշենք, այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանից Իրան պահածոներ և մեղր արտահանելու վերաբերյալ։

-Պարոն Հակոբյան, 2017 թվականն առանձնացավ մի կարևոր ծրագրով: Առաջին կիսամյակի վերջերից սկսվեցին Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքների սպասել ընթացիկ տարում: Արդյո՞ք թռիչքների պարբերականության, տոմսերի գների վերաբերյալ հստակեցումներ կան:

-Օդանավակայանի վերագործարկման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Մենք առավել քան վստահ ենք, որ ամենից զատ, օդանավակայանի առկայությունն աշխուժություն կհաղորդի մարզում իրականացվող ներդրումներին, քանի որ ներդրողը կկարողանա հեշտ և արագ՝ ընդամենը 35 րոպեում հասնել Կապան։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն գնվել է չեխական L-410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Չվերթերի պարբերությունը, իհարկե, կախված կլինի պահանջարկից, այդ իսկ պատճառով այս պահին դժվար է հստակ ասել։ Ավիատոմսի արժեքի վերաբերյալ պետք է նշեմ, որ բազմիցս ասվել է այն մասին, որ սա բիզնես նախագիծ չէ և չի էլ կարող լինել այդպիսին։ Դա նշանակում է, որ թռիչքի արժեքը լինելու է շատ մոտ ինքնարժեքին, իսկ մի շարք դեպքերում՝ շնորհիվ Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի նախաձեռնության՝ տոմսի արժեքը սուբսիդավորվելու է (խոսքը գնում է առողջական և այլ անհետաձգելի պատճառներով շտապ Երևան մեկնելու կարիք ունեցող քաղաքացիների տոմսերի մասին):

-Նախորդ տարին մարզի համար առանձնացավ մի շարք ներդրումային ծրագրերով: Այս տարի այլ ներդրումային ծրագրեր նախանշվա՞ծ են, որոնց կյանքի կոչմամբ նոր աշխատատեղեր կստեղծվեն:

– Նախորդ տարին իսկապես առատ էր ներդրումային ծրագրերով և պետք է նշեմ, որ այդ ծրագրերի պտուղները մենք դեռ նոր պիտի սկսենք քաղել այս և հաջորդող տարիներին։ Անշուշտ, մենք ունենք մի շարք նոր ծրագրեր, որոնք այս պահին ակտիվ քննարկման փուլում են, սակայն ես չէի ցանկանա ներկայացնել դրանք չափազանց հում վիճակում։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք փաստելու Սյունիքի շարունակական զարգացման ընթացքը։

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Սյունիքի մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-Աղբահանության խնդիրը իսկապես օրակարգային է մեր մարզում ևս։ Խոսելով այս ոլորտում մեր ունեցած առաջընթացի մասին՝ պետք է նշենք, որ 2017 թվականի ընթացքում մարզպետարանը համայնքների հետ համատեղ կատարել է ծավալուն աշխատանք՝ մարզում աղբահանության դիմաց վճարման պարտավորություն ունեցող անձանց բազաների ճշտման ուղղությամբ, ինչի արդյունքում ֆիզիկական անձանց թիվը զգալիորեն ավելացել է։ Տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի քանակը նույնպես գրանցել է զգալի աճ և այսօր կազմում է շուրջ 1860 իրավաբանական անձ։ Պետք է նաև նշվենք, որ նախորդ տարի մեկնարկել է աղբատեղերի բարելավման գործընթացը, որն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։

-Մարզպետարանն ի՞նչ աշխատանքներ է նախատեսել զբոսաշրջության խթանման և զարգացման ուղղությամբ:

-Ինչպես գիտեք, զբոսաշրջությունն այսօր կառավարության կողմից տարվող քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտի զարգացման ուղղությամբ մենք ձեռնարկել ենք մի շարք կարևոր քայլեր։ Մենք խոսեցինք Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների մասին, ինչն այս կոնտեքստում առավել, քան արդիական է, քանի որ, վստահաբար, այն կունենա անգնահատելի ազդեցություն մարզում զբոսաշրջության զարգացման վրա։

Երևանից Կապան ուղևորությունն այսօր տևում է առավել քան 4 ժամ և ճանապարհը բավականին բարդ է։ Սա չի կարող չազդել տուրիստի՝ մեր մարզի հանդեպ հետաքրքրության վրա, այնինչ շուտով այդ նույն ճանապարհը կհաղթահարվի ընդամենը 30 րոպեում, ինչը, կստեղծի աննախադեպ շահավետ պայմաններ ոլորտի զարգացման համար։

Կարևոր է նշել նաև, որ 2017 թվականին իմ առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետարանի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ, որով մարզպետարանի կառուցվածքում ստեղծվել է Միջազգային համագործակցության և զբոսաշրջության զարգացման առանձին ստորաբաժանում։

Ստեղծված են նաև նպաստավոր պայմաններ մասնավոր ներդրողների համար և ուրախությամբ պետք է արձանագրենք, որ արդեն ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, մարզում առաջին զիփլայնի նախագիծը, էկո գյուղերի ստեղծումը, ինչպես նաև աշխարհում լայն տարածում ունեցող «Bed and breakfast» հյուրընկալման ֆորմատի զարգացումը մարզում։ 2018 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մարզում առանձնացնել և թիրախավորել շուրջ 30 զբոսաշրջային տարածք։

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություն ենք լսում միջհամայնքային ճանապարհների վատ լինելու մասին: Այս տարվա ընթացքում ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Իսկապես միջհամայնքային ճանապարհների բարվոք վիճակը խիստ կարևոր է մի շարք ոլորտների, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացման համար։ 2017թ.-ին մարզում կատարել են բավականին ծավալուն կապիտալ շինարարական աշխատանքներ։ Ամբողջովին ասֆալտապատվել են Հալիձոր-Բաղաբերդ-Ձորք թաղամասերը, Արավուսի կամուրջը և մի շարք այլ կարևոր օբյեկտներ։ Համայնքները նույնպես մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, այս տարի կապիտալ ծախսերը շատ ավելին են լինելու համայնքներում, քանի որ կառավարությունը մշակել է կապիտալ ծախսերի համաֆինանսավորման ծրագիր։

Դեռ վաղ է խոսել ծրագրում ընդգրկվելիք կոնկրետ շինարարական օբյեկտների մասին, սակայն մեկ բան ակնհայտ է՝ այս տարին բավականին խոստումնալից է կապիտալ շինարարական աշխատանքների կոնտեքստում։ Նշեմ, որ միջմարզային ճանապարհների շահագործման և պահպանման համար այս տարի նախատեսված է 161,1 մլն ՀՀ դրամ նախորդ տարվա 138մլն ՀՀ դրամի փոխարեն։

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Կրթական ոլորտում անելիքներ շատ կան։ Մարզում կա 118 դպրոց, որոնցից 112 մարզպետարանի ենթակայության տակ է։ 2017թ.-ին վերանորոգվել են Մեղրիի թիվ 1, Սպանդարյանի, Սիսիանի թիվ 2, Հացավանի դպրոցները։ Նաև հիմնովին փոխվել է Կապանի թիվ 1 դպրոցի ջեռուցման համակարգը։

Այստեղ պետք է նշեմ և հատուկ շնորհակալություն հայտնեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ում հետ համաֆինանսավորման արդյունքում այսօր լուծվել է թե այս խնդիրը, թե բազմաթիվ այլ խնդիրներ մարզում։ Այս պահին շարունակվում են Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է այս տարվա տարա վերջում։ Այս տարի նախատեսվում է կատարել վերակառուցման աշխատանքներ առաջնային լուծում պահանջող խնդիրներ ունեցող շուրջ 7 դպրոցներում։

168.am


Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01