Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Հայաստանից Վատիկան մեկնելիս թռիչքի ժամանակ տված ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու է կիրառել «ցեղասպանություն» բառը՝ ասելով, որ նա այդպես է մշտապես անվանել կոտորածները և դրանով վիրավորական բան նկատի չի ունեցել և շատ տարօրինակ կլիներ խուսափել այդ բառից, գրում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» և արտացոլում է պապի «խաչակրի մտածելակերպը»։
Կիրակի օրն ինքնաթիռում ստացած հարցին, թե ինչու է նա որոշել ավելացնել «ցեղասպանություն» բառն իր նախապես պատրաստված ելույթին՝ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ դա պարզապես այն բառն է, որ նա միշտ օգտագործել է Արգենտինայում, որտեղ մոտ է եղել հայկական համայնքին:
«Արգենտինայում հայերի ոչնչացման մասին խոսելիս միշտ օգտագործում էին ցեղասպանություն բառը, ես այլ բառ չգիտեի: Բուենոս Այրեսի տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար ենք տեղադրել»,- նրա խոսքն է մեջբերում իտալական Corriere della Serra-ն:
Միայն Հռոմ ժամանելուց հետո է պապն իմացել այլ արտահայտությունների մասին, ինչպես «Մեծ եղեռն» է, և որ «ցեղասպանություն» բառը իրավական կշիռ է պարունակում: «Երբ ժամանեցի Հռոմ, լսեցի մյուս բառը՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում են՝ ո՛չ, «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է: Հարցրեցի՝ ինչո՞ւ, ես միշտ խոսել եմ անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների մասին՝ հայերի ցեղասպանության և հետո Հիտլերի և Ստալինի կողմից իրականացվածների մասին»,- ասել է Պապը:
Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նա որոշել է օգտագործել ցեղասպանություն բառը ուրբաթ օրը Հայաստանի նախագահական պալատում իր ողջույնի խոսքում, քանի որ նա ասել էր դա նախկինում և «շատ տարօրինակ կլիներ չասել այն Հայաստանում»:
«Այս ելույթում սկզբում չէր եղել բառը, բայց այն բանից հետո, երբ լսեցի նախագահի ելույթի տոնը և քանի որ արդեն անցած տարի հրապարակային այն արտասանել էի, շատ տարօրինակ կթվար նույնը չասելը: Բայց այդտեղ ես ցանկանում էի մեկ այլ բան ընդգծել, և ես ասացի. այս ցեղասպանությունում, ինչպես մյուս երկրու ցեղասպանությունների դեպքում, միջազգային մեծ տերություններն այլ կողմ էին նայում: Սա է եղել մեղադրանքը: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, երեք ցեղասպանությունների կոնտեքստում հարկավոր է պատմական հարց տալ՝ ինչո՞ւ գերտերությունները ոչինչ չեն արել: Մեղադրանք չէ, հարց է: Չգիտեմ՝ արդյոք ճիշտ է, թե ոչ, կուզենայի իմանալ, բայց ասում են, որ երբ Հիտլերը հետապնդում էր հրեաներին, նա ասել է՝ ո՞վ է այժմ հիշում հայերի մասին, նույնը կանենք հրեաների հետ: Այս բառը՝ ցեղասպանություն, ես երբեք չեմ ասել վիրավորական տոնով, այլ օբյեկտիվորեն»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47