Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում կոչ է արել Աթենքին նվազեցնել լարվածությունը երկու երկրները բաժանող Էգեյան ծովում։ Այս մասին հայտնում է NTV թուրքական հեռուստաալիքը՝ հղում անելով վարչապետի վարչակազմի աղբյուրին։
Համաձայն հունական առափնյա ծառայության հաղորդագրության՝ երկուշաբթի՝ ժամը 23.40-ի սահմաններում Հունաստանի տարածքային ջրերում թուրքական պարեկային մոտորանավակը վտանգավոր մանևրումներ է իրականացրել՝ խախտելով բախումների կանխման միջազգային կանոնները, և բախվել հունական առափնյա պահպանության նավի հետ, որը պարեկել է այդ շրջանում։ Նավը վնասվել է, անձնակազմը չի տուժել։ Հունաստանի ԱԳՆ-ը բողոք է արտահայտել և պարզաբանումների համար կանչել թուրք դեսպանին։
Յըլդըրըմը Ցիպրասին անհանգստություն է արտահայտել՝ կապված Էգեյան ծովում տիրող իրավիճակի հետ։ Վարչապետերը համակարծիք են եղել, որ խնդիրը պետք է լուծել երկխոսության ճանապարհով, ինչի առնչությամբ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ հանդիպում կանցկացնեն։
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02