Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջանակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնել երկկողմ համագործակցությունը:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում՝ նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:
«Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:
Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ:
«Երևանը զարգացող քաղաք է, և այն ծրագրերը, պարո՛ն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարևոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երևանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիսին նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երևան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով», - նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների քանակը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01