Մենք Նուբարաշենի ՔԿՀ-ից դուրս եկող կոյուղագիծ չունենք, մեր կողմից սպասարկվող կոյուղին փողոցով է անցնում. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը՝ հայտարարելով, որ մինչ իրենց պահպանությանը հանձնելը, դեռ պետք է Նուբարաշեն ՔԿՀ-ից դուրս եկող կոյուղագիծ կառուցվի և միացվի ընդհանուր գծին:
«Դա մեզ վարձակալության հանձնված չէ, հետևաբար մենք պատասխանատվություն չենք կրում այդ կոյուղատարի համար»,-ասաց նա:
Ըստ Մուրադ Սարգսյանի՝ միանշանակ այդ կոյուղագիծը պատկանում է Նուբարաշեն ՔԿՀ-ին: «Վթարված վիճակը տարիների պատմություն ունի, մենք խնդրին ծանոթ ենք, հնարավորինս գնացել, օգնել ենք, ու նույնիսկ եղել է պայմանավորվածություն, որ եթե իրենք խողովակները և մյուս պարագաները ձեռք բերեն, ապա մեր ընկերությունը կօգնի և ընդառաջ կգնա, սեփական միջոցներով կոյուղագիծ կկառուցի, որը մեր ընկերության պարտավորությունների մեջ չի մտնում, այլ բարի կամքի դրսևրում է: Բայց մեր այդ առաջարկությունը հետագա զարգացում չի ստացել և խնդիրը մնացել է»,-ասաց նա:
Ընկերության հանրային կապերի ծառայության պետը նշեց, թե իրենք այնտեղ անելիք չունեն նաև այն պատճառով, որ տարածքն իրենցը չէ: «Ուստի կապիտալ ներդրումներ ուրիշ տարածքում անելու իրավունք էլ պարզապես չունենք»,-ասաց նա:
Հարցին թե այսինքն՝ քաղաքապետարա՞նն էլ այնտեղ անելիք չունի, Մուրադ Սարգսյանը պատասխանեց. «Գիտենք, որ ՔՀԿ-ինն է, իսկ թե ինչ ինժեներական լուծումներ պետք է տան և թե որքան է դրա մասը կազմում քաղաքապետարանի, կամ թաղապետարանի մասնակցությունը, ասել չեմ կարող»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ այսինքն՝ Նուբարաշենի ՔԿՀ-ն ընդհանրապես կոյուղագիծ չունի՞, Մուրադ Սարգսյանը պատասխանեց, թե այնպիսի վատ վիճակում է, որ պարզապես պետք է նորը կառուցել: «Խցանումի հարց չի, որ գնանք վերցնենք, շենքից կոյուղաջրերը դուրս են գալիս ու առվով են գնում: Ժամանակին, եթե ուշադրություն դարձնեին, այդ վիճակը չէր լինի, այսինքն՝ նոր չի»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետարանից Tert.am–ը փորձեց պատասխան ստանալ, թե ի վերջո Նուբարաշենում քրեակատարողական հիմնարկի կոյուղատարից տարածված գարշահոտության խնդիրը վերացնելու լիազորություններն ո՞ւմ է պատկանում: Հասարակայնության հետ կապերի վարչությունից պահանջեցին գրավոր հարցում ուղարկել:
Նուբարաշենի մի քանի շենքի բնակիչներ նշում են, որ արդեն մի քանի տարի է տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են, բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են հարակից տարածքի ՔԿՀ-ի կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խաբել են։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի վնասված կոյուղին։ Այնուհետև «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:
Երեկ՝ ավելի ուշ, Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել հային, երևանցուն և բանական մարդուն ոչ վայել արարք։
Երևանի ավագանու նիստի միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է Դատախազություն։ Միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03