2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի:
Լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ դեռևս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ և դեպի ուր է շարժվում:
Խոսելով աշխարհում կատարվող դրական իրադարձություններից՝ Սաֆրաստյանն անդրադարձավ Կորեաների միջև վերջին ժամանակներս տեղի ունեցող երկխոսությանը: «Հարավային Կորեան համաձայնվել է 2.5 մլրդից ավելի վճարել Հյուսիսային Կորեային՝ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության հետ կապված, և կողմերը կարծես որոշակի կոնսենսուս են գտնում»,- ասաց նա:
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ բանախոսը նշեց, որ նկատվում են կարմիր գծերին հետևելու միտումներ: «Սիրիական գործընթացում ներգրավված կողմերը փորձում են այդ գծերը չխախտել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը, քանի որ հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել»,-նշեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին բավական բարդություններ է տեսնում, սակայն հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի կողմից արվող ներդրումային ծրագրերը, կարծես թե նշմարվում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը:
Խոսելով թուրք-սիրիական հարաբերություններից՝ արևելագետը նշեց, որ միայն վերջին ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից: «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ 30 կմ խորությամբ մեռյալ գոտի է ստեղծելու թուրք-սիրական սահմանին»,-հավելեց բանախոսը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01