Հռոմի պապի հայաստանյան պատմական այցի մեսիջը հաշտությունն էր, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Դա մի բան է, որի դեմ որևէ բանական մարդ հանդես գալ չի կարող:
Մյուս կողմից՝ դժվար է ասել, որ ներկայիս անհաշտ վիճակների «հեղինակները» ոչ բանական մարդիկ են: Այդ անհաշտությունը ևս մարդկային բանականության հետևանք է, տարբեր շահերի խաչման, հակադրման հետևանք: Մարդկային բանականությունը որքան հիմք է մեծագույն երևույթների համար, նույնքան էլ ողբերգությունների ու ոճրագործությունների հիմք է: Եվ այստեղ է, որ երևի թե մնում է ասել, թե անմեկնելի են Աստծո ճանապարհները:
Տվյալ պարագայում, սակայն, Հռոմի պապը ճանապարհվելով դեպի Հայաստան՝ Հայաստանից մատնացույց էր անում հաշտության ճանապարհը, խաղաղության աղավնիներ բաց թողնում դեպի Արարատ, ասել է թե՝ նաև դեպի Թուրքիա:
Հաշտությունը տարածաշրջանում երևի թե ամենից շատ պետք է Հայաստանին, որը պատերազմներից և տարատեսակ այլ արհավիրքներից ամենից շատ տուժած ժողովրդի երկիրն է: Միաժամանակ, սակայն, Հայաստանն է երևի թե տարածաշրջանի ամենախաղաղասեր պետությունը, որը ըստ էության որևէ քայլ չի անում տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար: Սակայն սա՝ առաջին հայացքից միայն կամ անուղղակի:
Բանն այն է, որ Հայաստանն է տարածաշրջանի երևի թե ամենաանինքնիշխան պետությունը նաև, որը գտնվում է ռուսական կայսերապետական շահերի ազդեցության մամլիչի տակ: Իսկ Ռուսաստանն այն սուբյեկտն է, որի կովկասյան «գոյության» հիմքը եղել և շարունակում է մնալ անկայունությունը, պատերազմը: Եվ սա ենթադրություն կամ գնահատական չէ, այլ պատմական իրողություն:
Ռուսաստանը Կովկասում ամրապնդվել է ոչ թե իր մշակութային առաջարկներով, քաղաքակրթական առաջարկներով, տնտեսական առաջարկներով, արժեքներով, գրավչությամբ, այլ պատերազմներով, որ պարբերաբար հրահրվել են նաև հենց ռուսական քաղաքականության միջոցով: Եվ այսօր էլ ռուսական քաղաքականությունը միտված է պատերազմ հրահրելու, որի մի դրվագին մենք արդեն դարձանք ականատես՝ դժբախտաբար, կորցնելով հարյուրից ավելի մարդկային կյանքեր և մի քանի հարյուր հեկտար տարածք:
Ռուսաստանն առ այսօր շարունակում է զինել ագրեսիվ Ադրբեջանին, որի նախագահը շարունակում է հայտարարել պատերազմելու մտադրության մասին:
Ահա այս իրավիճակում, ըստ էության, ստացվում է, որ գտնվելով ռուսական շահերի ճնշման տակ՝ Հայաստանն ակամա նպաստում է ոչ թե խաղաղությանը, այլ ապակայունացմանը, թեժացմանը: Եվ դրա հերթական վկայությունն էր Ալիևի՝ օրեր առաջ արած հայտարարությունը այն մասին, որ Բաքուն մերժում է հրադադարի մեխանիզմների ներդրումը, քանի որ դա հակամարտությունը սառեցնելու փորձ է:
Ալիևը դա անում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, երբ հայտնի է, որ նախապատրաստվում է նոր հանդիպում՝ արդեն Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Ալիևի հայտարարությունը փաստացի Ֆրանսիայի նախաձեռնությանը դեմ արվող հայտարարություն է՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգից հետո Երևանում Ֆրանսիայի դեսպանի այն հայտարարությունը, որ չնայած Սանկտ Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ չկան մեխանիզմների մասին խոսքեր՝ այնուհանդերձ, իրենց համար առաջնայինը դրանք են:
Դա նշանակում է, որ ֆրանսիական նախաձեռնությունը պետք է լիներ բոլորովին այլ օրակարգով, քան Սանկտ Պետերբուրգինը, ինչի համար էլ Ալիևը փորձում է տորպեդահարել ֆրանսիական նախաձեռնությունը: Այսինքն՝ Ալիևը փորձում է պահպանել Սանկտ Պետերբուրգում հաստատված եռակողմ ձևաչափը:
Այս ֆոնին Հայաստանից փաստացի հնչում է բավականին հետաքրքրական ուղերձ Հռոմի պապի շուրթերից, բայց ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի կողմը: Սա իսկապես հետաքրքիր է, և այդ ուղերձն իր մեջ պարունակում է կարծես թե բավականին ուշագրավ աշխարհաքաղաքական ակնարկներ՝ առ այն, որ հայ-թուրքական ուղղությամբ հարաբերությունների կարգավորում ապահովելու դեպքում էապես կարող է փոխվել իրավիճակը ամբողջ տարածաշրջանում:
Ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների կառուցման ու խորացման ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների օրակարգային այդօրինակ շեշտադրումը վկայում է աշխարհաքաղաքական գործընթացներում բավականին հետաքրքրական միտումների մասին:
1in.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47