Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շրջակա միջավայրի մոնիթորինգին և հանձնարարական ներկայացրեց:
«Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հետազոտություններ, սակայն միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված կարող են խնդիրները լուծվել»,-ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկ ամսվա մեջ ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրների վերլուծությունն ու դրանց իրականացումը, նաև գործիքակազմ մշակել ու ներկայացնել օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:
Այնուհետև տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավման ուղղված քայլեր:
«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձևակերպեք»,-ասաց նա իր խոսքն ուղղելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:
tert.am
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03