Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարեւոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցների` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաեւ նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, մՄասնավորապես, հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չէ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը:
Վարչապետը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստեկեցման, ինչպես նաեւ գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:
«Նախնական մենք քննարկել ենք դա սոցապ նախարարի ու առողջապահության նախարարության հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, պրինցիպիալ, որակապես փոխելու է այդ ոլորտը: Այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ», - ասաց Կարեն Կարապետյանը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01