Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։
Միաժամանակ, ըստ նրա, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ։
Վարչապետը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։
«Գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չի, թե համայքապետն ինչ պետք է անի, հասկանալի չէ, թե պատճառը որտեղի՞ց է, և դա կրո՞ւմ է, ես չգիտեմ, թե ինչ բովանդակություն: Այսինքն` մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք: Դրա համար երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որ առաջին կետը լինի հաշվելի, չափելի»,- ընդգծեց վարչապետը
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01