Չի կարելի որեւէ մարմնի մակարդակը իջեցնել կեղտաջրերի եւ քաշքշուկների մակարդակի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպին:
«Իհարկե տհաճ է, չի կարելի, որ որեւէ մարմնի, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմնի մակարդակը իջեցնել կեղտաջրերի եւ քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հետ չի գալիս»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Այս ակցիայով նրանք փորձում էին բարձրաձայնել Նուբարաշենի խճուղում տարիներ շարունակ տիրող գարշահոտության խնդիրը: Երբ ավագանու անդամները փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդամներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան: Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամները դիմել են իրավապահ մարմիններին:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01