Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա Գ. Հարությունյանը լավ աշխատակից է եղել, սիրալիր, բարեհամբույր կին, ոչ ոք նրա հետ կոնֆլիկտ չի ունեցել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Լավ աշխատում էր, որևէ դժգոհություն չի եղել աշխատանքից, ընկերների հետ սիրալիր էր, ղեկավարության հետ սուբորդինացիայի սահմաններում: Որևէ մեկի հետ անձնական վատ հարաբերություններ չի ունեցել: Ես որևէ վատ բան չեմ կարող ասել նրա մասին, ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար անսպասելի էր այս դեպքը: Մենք բոլորս շատ ցավում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տեղեկացրել էին, որ Գ.Հարությունյանն աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:
«Մասնագիտությամբ շինարար էր, մեզ մոտ աշխատում էր կառույցների սեյսմակայունության կենտրոնում: Մենք բոլորս շատ ցավում ենք այդ դեպքի համար, ցավակցում ենք հարազատներին, բարեկամներին, մտերիմներին, բայց մնացածը թողնենք իրավապահ մարմիններին»,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» նախկին պետը աշխատանքի հետ կապված ոչ մի դրդապատճառ չի տեսնում:
Մոր և դստեր միաժամանակ մահվան դեպքից հետո սկսեց շրջանառվել կրոնական որևէ կազմակերպության հարելու վարկածը, բայց Հրաչյա Պետրոսյանը այս առումով ոչինչ չի նկատել Գ. Հարությունյանի մոտ. «Ես չգիտեմ, որևէ նման բան չեմ լսել»:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01