Ռուսական «Интересный мир» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը Արցախի Հանրապետություն կատարած այցելությունից հետո վստահ է՝ Լեռնային Ղարաբաղը աշխարհի եզակի վայրերից է, որն իրական է: Ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ նա կիսվել է այցելության վերաբերյալ իր տպավորություններով:
«Այցելելով աշխարհի շատ գեղեցիկ և էկզոտիկ վայրեր՝ Ղարաբաղը համարում եմ այն քիչ վայրերից մեկը, որը ես իրական եմ անվանում: Այո, կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ: Բայց Ղարաբաղն իրական է: Ի՞նչ եմ ներառում այդ բառի մեջ: Այստեղ բնակվում են ճիշտ դաստիարակված մարդիկ, ովքեր շատ բան են ապրել և զարմանալի կերպով այդքանից հետո ոչ թե ավելի վատ, այլ ավելի լավ մարդ են դարձել: Նրանք ոչ ոքից ոչինչ չեն խնդրում: Միակ ցանկությունն այն է, որ իրենց հանգիստ թողնեն և թույլ տան հանգիստ ապրել այն հողի վրա, որն իրենցն են համարում: Եվ այդ հարցում ես նրանց հետ լիովին համաձայն եմ: Բացի այդ, ես ոչ մի տեղ ինձ այդքան ազատ և միաժամանակ անվտանգ չեմ զգում, որքան Ղարաբաղում: Պարադոքսալ է՝ հաշվի առնելով այս երկրի դրամատիկ պատմությունն ու ոչ դյուրին ներկան, բայց փաստ»,- նշել է Շիրյաևը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին իր այցը: Լրագրողը գոհունակությամբ է արձանագրել այն, որ կնոջ հետ սիրահարների տոնը նշել են արցախյան բարձրադիր ձյունոտ բնակավայրերից մեկում:
Միաժամանակ նրան ոգևորել է այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մարդիկ ճանաչել են իրեն՝ հայտնելով, որ նայում են իր լուսանկարներն ու կարդում հոդվածները:
Շիրյաևը նշել է, որ Արցախից վերադառնալուց հետո հավաքել է մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կմշակվեն և կհրապարակվեն հոդվածների հետ:
Նրա ֆեյսբուքյան գրառման տակ շատերն են մեկնաբանություն թողել՝ կատակելով, որ այսուհետ պետք է խուսափի Բելառուս այցելելուց: Արցախ այցից հետո Մինսկում ձերբակալված, այնուհետև Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ևս կատակել է՝ ադրբեջանական ակցենտավորմամբ ռուսերենով մեկնաբանելով, որ այցից հետո կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»:
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել Բաքվի դատարանի պաշտոնական փաստաթղթում տեղ գտած ուղղագրական սխալի վրա:

20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01