ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար:
Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգից, գործը վարույթ է ընդունել Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:
«Արմեն Համբարձումյանը, ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015-ի մարտին իրեն դիմած ծանոթից` Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է վերջինիս ցանկության մասին` զորակոչային տարիքի հասած որդուն` Հովհաննես Հակոբյանին, առողջական խնդիրների առկայության հիմքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու վերաբերյալ: Համբարձումյանը պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է… 2 միլիոն 826 հազար 780 ՀՀ դրամին համարժեք 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց` վերջիններիս լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար»,- նշված է մեղադրական համառոտ բովանդակության մեջ:
ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդչության փորձ) հատկանիշներով:
Զորակոչային տարիքի հասած որդու հորը` Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01