ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
Ասպես, Ռաֆիկ Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երեւանում գործող «Մոսքոու» դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մանակիցները` Հ. Ա.-ն, Ա. Փ.-ն եւ Ս. Ի.-ն հարցաքննվել են որպես վկաներ եւ ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածներ հասցնելու մասին:
Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը եւ խուսափել վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուց: Այդ նպատակով վկաներից Ս. Ի.-ին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա այդ դեպքում կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Միաժամանակ քննիչը Ս. Ի.-ին հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:
Ստանալով Ս. Ի.-ի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Ի.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել եւ, իբր, իրականում վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել: Ս. Ի.-ն իր ստորագրությամբ եւ ձեռագիր գրառմամբ հաստատել է ցուցմունքների իսկությունը:
Այնուհետեւ, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Ա.-ին եւ Ա. Փ.-ին ներկայացրել է, որ Ս. Ի.-ն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածելու հանգամանքները եւ առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Հ. Ա.-ն եւ Ա. Փ.-ն իրենց ստորագրություններով եւ ձեռագիր գրառումներով հաստատել են կեղծ ցուցմունքների իսկությունը:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքը կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռաֆիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01