«Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովը մերժեց:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց:
Մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և  հայտարարեց, որ իր ասածները շահարկման առիթ չդառնան, ցանկանում է կրկնել այն, ինչ ասել է:
«Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 մլրդով, որից 17 մլրդից  կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտային հարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի  0,3%-ը. ես այլ բան չեմ ասել»,- ասաց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը.
«Ես էլ ուզում եմ ասել, որ քիչ է մնում՝ հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին»: 
Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ, հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման:
Նոր նախագծի ընդունմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը:
Ըստ նախագծի` 150 հազարից մինչև 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվեր մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45