«Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովը մերժեց:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց:
Մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և հայտարարեց, որ իր ասածները շահարկման առիթ չդառնան, ցանկանում է կրկնել այն, ինչ ասել է:
«Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 մլրդով, որից 17 մլրդից կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտային հարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի 0,3%-ը. ես այլ բան չեմ ասել»,- ասաց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը.
«Ես էլ ուզում եմ ասել, որ քիչ է մնում՝ հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին»:
Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ, հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման:
Նոր նախագծի ընդունմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը:
Ըստ նախագծի` 150 հազարից մինչև 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվեր մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02