ARM | RUS |

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող. Դատախազ

16.02.18 | 17:33

Նախորդ շաբաթ հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրական ճառը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ հայտարարություններով հանդես եկան՝ պահանջված պատժաչափը որակելով չափազանց խիստ։ «Փաստինֆո» -ի այս և այլ հարցերին է պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը:

Հարց- Պարոն Ենոքյան, մեղադրական ճառում ամենաերկար ազատազրկումը պահանջեցիք Ժիրայր Սեֆիլյանի համար եւ կարծիք կա, որ մեղադրողները, այսինքն Դուք, ամբաստանյալներին մեղսագրվող հանցատեսակների սանկցիաներով նախատեսված ամենածանր պատժաչափն եք պահանջել: Ինչո՞վ եք բացատրում հատկապես նման պատժաչափերի միջնորդումը:

Պատասխան-Ինչպես յուրաքանչյուր քրեական գործով, Ձեր կողմից նշված քրեական գործով ևս ամբաստանյալների նկատմամբ նշանակման ենթակա պատժի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված դրույթներին համապատասխան` հաշվի առնելով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր այնպիսի հանցագործությունների կատարման համար ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստությունը: Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար:

Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ամբաստանյալներին մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես հանցագործությունների կատարում, որոնց համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է բացառապես ազատազրկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված Է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում: Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության նախապատրաստության համար պատիժը չի կարող գերազանցել առավելագույն պատժաչափի կեսը, տվյալ դեպքում՝ 5 տարին, ինչպես Ժ. Սեֆիլյանի, այնպես էլ Գ. Սաֆարյանի համար 4-5 տարվա միջակայքում համաչափ է գնահատվել միջին՝ չորս և կես տարվա ազատազրկումը: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և այս արարքի համար օրենսդրությունը նախատեսում է 3-ից 8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանի համար միջնորդել եմ 3-ից 8 տարվա միջակայքի միջինից ցածր՝ 5 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը, նախատեսված է ազատազրկում՝ 6-ից 12 տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ժ. Սեֆիլյանին մեղսագրված է այս հանցագործության նախապատրաստությունը, վերը նշված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույն պատժաչափի՝ 12 տարվա կեսը՝ 6 տարի, որը նաև այդ հոդվածի սանկցիայի նվազագույն պատժաչափն է: Այսինքն, նշված հանցանքի համար 6 տարի ժամկետով ազատազրկմանն այլընտրանք չկար:

Այս պայմաններում, նույնիսկ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, որի համաձայն հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել արարքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի կեսը, ՀՀ քրեական օրենսգիրքը, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառման դեպքում, թույլ է տալիս, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքների համար նշանակել մինչև 19 տարի ժամկետով ազատազրկում:

Այնպես որ, ակնհայտորեն դատախազն իր ճառում չի պահանջել առավելագույն պատժաչափ, այլ մեր պատժողական պրակտիկային համապատասխան խիստ համաչափ պատժաչափ է միջնորդվել:

Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը էապես բարձրացնում են անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր հավաքագրելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տևական ժամանակ տարաբնույթ սադրիչ ելույթներով և կոչերով մարդկանց տրամադրելը, զանգվածային անկարգությունների ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված մահակներ, ձողեր, կռփազենք, էլեկտրապարպիչներ կուտակելը, երկարատև կայուն հանցավոր վարքագիծ դրսևորելը, հանցագործությունների կատարմանը հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավելու ձգտումը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը, դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենին, ռազմամթերքին և նույնիսկ ռազմական տեխնիկային տիրանալու նպատակը, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում հանցավոր նպատակների իրականացման հարցում վճռականություն դրսևորելը, հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում անխուսափելի և անդառնալի ծանր հետևանքների նկատմամբ անտարբերությունը:

Որպես Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությունը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, վերագրվող բոլոր հանցագործություններում առանձնապես ակտիվ, նախաձեռնող դերակատարումը, հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը հեշտացնելու համար կազմակերպված խմբի կազմում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը: Մեղադրական ճառում անդրադարձել եմ նաև Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, այն է՝ խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությանը և Արցախի սահմանների պաշտպանությանը վերջինիս ակտիվ մասնակցությանը:

Սեֆիլյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնող, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը խստացնող նշված հանգամանքների, ինչպես նաև իմ կողմից մեղադրական ճառում նշված մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ եմ միջնորդել Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման: Այնպես որ, իմ կողմից միջնորդած պատժաչափը որևէ պարագայում չի կարող գնահատվել որպես ոչ համաչափ:

Նույն սկզբունքն է կիրառվել նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ, որոնց համար միջնորդվել են, որպես կանոն, նվազագույն պատժաչափեր՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:

Հարց- Պաշտպանության կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, հիմնված ընդամենը երկու վկաների ցուցմունքների վրա, և չկա Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքները հիմնավորող որևէ ուղղակի ապացույց:

Պատասխան - Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել հանցանքի կատարումը վկայող ավելի քան բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ընդ որում, վկաների ցուցմունքներից, զննությունների, խուզարկությունների արձանագրություններից, փորձաքննությունների եզրակացություններից, իրեղեն ապացույցներից, հեռախոսային խոսակցությունների վերծանումներից ու գաղտնալսումների և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալներից զատ, Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև վերջինիս 4 հանցակիցների տված խոստովանական ցուցմունքներով: Իմ կողմից նշված բոլոր ապացույցները պատշաճ կերպով հետազոտվել են հրապարակային դատական քննության ընթացքում: Նման պայմաններում մեղադրանքը հիմնավորող ընդամենը 2 ապացույցների առկայության վերաբերյալ հայտարարությունը իրական տվյալները խեղաթյուրելու հետևանք է, քանի որ այն չի բխում քրեական գործի նյութերից և դատական քննության ընթացքում դրանց հետազոտման արդյունքներից:

Միայն մի քանի կոնկրետ ապացույցներ ներկայացնեմ.

- Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ», «Հիմնադիր խորհրդարան» և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպությունների գրասենյակներից և դրանց կարիքների համար ծառայած ավտոմեքենաներից խուզարկություններով հայտնաբերված շուրջ չորս տասնյակ մետաղե և փայտե ձողեր, մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ, սուր կտրող առարկաներ՝ նախատեսված զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար,

- հայտնաբերված երկու ինքնաձիգներ և դրանց 120 փամփուշտներ,

- որպես հաձակման թիրախ ընտրված հեռուստաաշտարակի և հարակից տարածքի գծագիրը,

- Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որի համաձայն՝ վերջինիս զրուցակիցը հայտնում է, որ ինքը չի ցանկանում մասնակցել Ժիրայր Սեֆիլյանի «ավանտյուրային», քանի որ Սեֆիլյանը ապրիլի 24-ը ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել,

-վարույթն իրականացնող մարմնի տրամարդրության տակ առկա տեսաձայնագրությունները, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը ինքնապաշտպանության քողարկված պատրվակով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու ակնհայտ կոչեր են անում: Բացի այդ նման բովանդակությամբ կոչերով տարածել են թռուցիկներ, բրոշյուրներ, կատարել են այլ հրապարակումներ, ինչը հաստատվում է նաև գործով հարցաքննված մի շարք վկաների ցուցմունքներով:

Սա ընդամենը գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցների մի մասն է, որոնց թույլատրելիության և վերաբերելիության վիճարկման վերաբերյալ պաշտպանության կողմը նույնիսկ որևէ ողջամիտ փաստարկ չի կարողանում բերել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01