Հատուկ պահպանվող ու անտառային տարածքներում բացառվել են նավթի եւ գազի որոնման ուսումնասիրությունները, հաղորդում է Econews.am-ը:
Նշենք, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտը դրական եզրակացություն է ստացել ՀՀ տարածքի 1-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում (Շիրակի, Լոռու, Տավուշի մարզեր) նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության համար: Նշված տարածքներում կան մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Արփի լիճ» եւ «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջեւանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու եւ Գետիկի արգելավայրերը:
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանից տեղեկանում ենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում երկրաբանական աշխատանքներ չեն իրականացվի:
«Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ հայտի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր դիտողություն, որն ընդունվել էր «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից:
Մասնավորապես, նշվել էր, որ հայտում տարածաշրջանների նկարագրության մեջ առկա են հատուկ պահպանվող տարածքներ եւ անտառային հողեր: Անհրաժեշտ է տալ պարզաբանում եւ բացառել ուսումնասիրության աշխատանքները հատուկ պահպանվող եւ անտառային տարածքներում: «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ ընդունել էր դիտողությունը եւ կատարել համապատասխան ուղղումը, այն է ՝ «Դիտողությունն ընդունված է հայտի էջ 27-ում եւ ծրագրի էջ 18-ում ավելացրել ենք, որ հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառային հողերում ընկերությունը բացառում է որեւէ երկրաբանական աշխատանքների իրականացում»,- մանրամասնեց Մարինե Կարապետյանը:
Այսպիսով, նախնական գնահատման հայտում ամրագրվել է, որ հատուկ պահպանվող եւ անտառային տարածքներում բացառվում են ուսումնասիրության աշխատանքների իրականացումը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01