ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայյության հաղորդմամբ՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնավորապես բարձրացրել են որսի կանոնների խախտմամբ կատարվող ձկնորսության հիմնախնդիրը, ներկայացրել դրա դեմ պայքարի առաջարկներ, ինչպես նաև այն կանխելու նպատակով բնապահպանական գերատեսչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ապօրինի որսորդության դեմ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, ինչպես նաև որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև որսորդների շրջանում որսի կանոնների վերաբերյալ էկոկրթական միջոցառումներ անցկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու մեխանիզմներին։
Նախարար Արծվիկ Մինասյանը, լսելով ներկայացված մտահոգությունները և փաստարկները, նկատել է, որ բարձրացված հարցերն առաջին հերթին օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ինչի ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սկսել է աշխատանքները։ Նախարարը գերատեսչության պատասխանատուներին հանձնարարել է մշակվող լուծումների վերաբերյալ տեղեկացնել հասարակական կազմակերպության անդամներին և քննարկել նրանց ներկայացրած առաջարկները։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03