Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Մոսկվայում կայացող ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին, տեղեկացնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից:
Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտմանը, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասություններին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:
Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը և պանրային արտադրանքը, թթվասերը և թթվասերային արտադրանքը և այլն: Սակայն, ըստ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարի, ուսումնասիրությունները փաստում են, որ այդ անվանումները միմյանց խիստ նման են և սպառողների մոտ առաջացնում են շփոթություն.
«Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»:
Ա. Շաբոյանն առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ և այլն:
Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաև բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին և ստացել պատասխան, որտեղ նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք:
Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. մի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաև բուսական ծագման և կոչվել դիետիկ սննդամթերք:
Ա. Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները:
«Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետևանքով առաջացած այս խնդիրը առկա է նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»,- ասել է Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն խնդրին, որ գործարարները հաճախ ճիշտ չեն մեկնաբանում մրցակցության պաշտպանության մասին ԵԱՏՄ օրենսդրությունը, ինչպես նաև պատրաստ չեն պաշտպանելու իրենց շահերը: ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մարատ Կուսաինովը նշել է, որ, ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի պահպանման և ամրապնդման նպատակով ԵՏՀ-ն հանդես է գալիս գործարար միջավայրին կրթելու նախաձեռնությամբ՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը, որոնք կարող են ոտնահարվել շուկաների առանձին մասնակիցների գործունեության հետևանքով:
Նշվել է նաև, որ ԵԱՏՄ գործող օերենսդրությունը մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման մասով ներկայումս բնութագրվում է որպես չափազանց «խիստ», քանի որ պատասխանատվության միակ միջոց է հանդիսանում տուգանքը, բացակայում են նախազգուշական բնույթի միջոցները, ինչը թույլ կտար իջեցնել վարչական բեռը գործարար շրջանակների վրա՝ մրցակցությունը վերականգնելու և դրա սահմանափակման հետևանքները վերացնելու նպատակով:
Խորհրդակցության մասնակիցները հավանություն տվեցին ԵԱՏՄ օրենքում նախազգուշացման ինստիտուտի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման պրոֆիլակտիկայի ներդրման վերաբերյալ ԵՏՀ նախաձեռնությանը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01