Նպատակը համայնքների խոցելիության նվազեցումն է
Հունիսի 28-ին, ժամը 14.00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 9-րդ հարկ) կտրվի«Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության կողմից:
Հիմնական նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Այն կոչված է նաև բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ԱՌՆ կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը:
Ծրագրի գործընկերներն են ՀՀ ԱԻ, ԿԳ և ՏԿԶ նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, մարզային և համայնքային կառույցներ, կրթական մարմիններ, ինչպես նաև համայնքների դպրոցական երեխաներն ու ընտանիքները:
Սա Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլն է: 2010 թ. ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական, հատուկ դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին՝ բարձրացնելու նրանց դիմակայունությունը, մարդկային կյանքեր ու կենսապահովման միջոցները փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ պաշտպանության, ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47