ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալիևի հայտարարություններին: Ըստ նրա՝ այն, ինչ ներկայացնում է Ալիևը, հստակ ցույց է տալիս, որ դա իր ցանկությունն է, քանի որ, եթե դա խոսված լիներ բանակցություններին, կհրապարակվեր և բոլորը կիմանային:
«Այն ինչ որ հրապարակվում է, դա այն է, ինչը համաձայնեցված է, դրանից բխում է, որ երևի պարոն Ալիևին ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակցությունները, և դա երևում է իր մի քանի հայտարարություններից»,-ասաց նա։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ Ալիևը համաձայնվում է միայն Կասպչիկի թիմի մեծացմանը, քանի որ դա ոչ որակական փոփոխություն է, իսկ որակական կլինի, երբ մեխանիզմը ամրագրվեր շփման գծի երկայնքով: «Պարզ երևում է, որ պարոն Ալիևը պատրաստվում է նորից խախտել հետագայում հրադադարը և չի ցանկանում դա արձանագրվի միջազգային կառույցներ կողմից»,-ասաց նա և նշեց, որ Ալիևը նորից չի հասկացել, որ ԼՂ-ի կարգավիճակը, եթե անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որևէ զիջման, փոխզիջման մասին:
ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ բանակցություններից վերադառնալուց հետո Ադրբեջանը փորձում է վերականգնել իր նախկին դիրքորոշումները, և դա անում է իր ներքին սպառման համար: «Գոյություն ունի երկու տիպի Ալիև, մեկը՝ բանակցությունների սեղանի շուրջ, որբ բոլորը գիտեն, թե ինչ մասին է խոսքը, մյուսը՝ իր թագին բազմած սուլթանական դիրքերից հոխորտացող Ալիև, որը խոսում է Բաքվից, դրանք տարբեր անձեր են»,-ասաց նա:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ սկզբից էլ ասել է, որ եթե ուզում ենք, որ բովանդակային առումով տեղաշարժ արձանագրել, Ադրբեջանը պետք է բանակցելի կողմ դառնա և պետք է հասկանա, որ եթե այս հակամարտությունն իր մեղքով վեր է ածվել պատերազմի, ապա վեր է ածվել, որովհետև չի լուծվել գլխավոր պատճառների պատճառը՝ ԼՂ կարգավիճակը: Ըստ նրա՝ քանի այս պատմական ճշմարտությունն Ադրբեջանը չի հասկացել,որ մենք գործ ունեն անբանակցելի մի կողմի հետ:
«Մինչ հիմա նույն երկակի խաղն է խաղացել Ադրբեջանը, միշտ մի կողմից տպավորություն թողնելով, որ իբր ուզում է խաղաղ կարգավորում, բայց մյուս կողմից պատրաստվում է պատերազմի, իբր թե ուսումնական զինավարժություններ են անում »,-ասաց Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս անձն իր ռեժիմով չի կարողանում իսկապես միջազգային նորմերին համապատասխան բանակցություններ վարել և այն ինչ անում է, էթիկայի նորմերի մեջ էլ չի տեղավորվում: «Սրան էլ պետք է վերջ տրվի, բոլորը հոգնել են Ալիևի այդ երկակի խաղից, սա առաջին հերթին պետք է ազդակ լինի միջնորդ կողմերին: Ծրագրվում է հանդիպում Ֆրանսիայում։Եթե այս ձևով պետք է հանդիպումներ տեղի ունենան, անհասկանալի է, թե այդ հանդիպումներն ինչ նպատակ են հետապնդում»,-շեշտեց Արմեն Ռուստամյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02