Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը դեղատներում կվաճառվեն բացառապես դեղատոմսով: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերի մասով դեղատոմսը պարտադիր կլինի հուլիսի 1-ից: «Դեղատոմսով դուրս գրվող 2700 անուն դեղերը հոկտեմբերի 1-ից կարգելվի ձեռք բերել առանց դեղատոմսի»,-ասաց նա:
Խաչատրյանի խոսքով` դեղերի դեղատոմսով դուրս գրման պահանջը երբեւիցե հանված չի եղել, այլ խնդիր է, որ այս պահանջը կատարվել է ոչ լիարժեք: «Որոշակի դեպքերում դա կայացել է խախտումով: Նոր օրենքի սահմաններում մենք նոր կարգ ենք մշակել եւ այդ կարգով ավելանում են վերահսկման գործառույթներ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ նախկինում բժիշկները դեղերը դուրս են գրել թղթերի վրա: Նոր օրենքով, սակայն, կա դեղատոմսի հստակ ձեւ, որի վրա պետք է գրված լինի միայն հայերեն կամ լատինատառ:
« Ռուսերեն լեզվով դեղատոմսերը եւս հաշվի չեն առնվի: Դեղատոմսով բաց թողնվող դեղերը հրապարակված են»,-հավելեց բանախոսը:
Նոր օրենքով` բժիշկները դեղատոմս գրելով ապահովում են հիվանդի կողմից դեղերի ճշգրիտ եւ կանոնակարգված օգտագործումը: Հիվանդի համար ապահովվում է բժշկի կողմից հիվանդի համակողմանի հետազոտում եւ ախտորոշում, ինչպես նաեւ բուժման նկատմամբ պատասխանատվություն: «Դեղատների աշխատակիցները դեղը դեղատոմսով բաց թողնելով՝ իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնի անհարկի կամ հավելյալ դեղեր նշանակելու »,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01