Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Տ. Վ.-ի հաղորդման առթիվ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 2017 թվականի հոկտեմբերի սկզբներին ընկերությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել և ստացել է 2013-2015թթ.-ին իրականացված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը: Ըստ Տ. Վ.-ի` հիշյալ հարկային տեսուչը, խախտելով օրենսդրական պահանջները, նշված փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ արձանագրություն չի կազմել, իսկ հետագայում հրաժարվել է դրանք ետ վերադարձնել` պատճառաբանելով, որ այդպիսիք իր կողմից չեն վերցվել:
Որոշ ժամանակ հետո` 13.11.2017թ.-ին, գլխավոր հարկային տեսուչների կողմից կազմված ստուգման ակտով հիշյալ կազմակերպությանն առաջադրվել են ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով չկատարած հարկային պարտավորություններ, ընդ որում նաև` 2013-2015թթ.-ի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով: Մինչդեռ, Տ. Վ.-ի վստահեցմամբ, վերը նշված փաստաթղթերի բացակայության պայմաններում ստուգվող կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել օգտվել ստուգման ակտում արձանագրված դրույթների վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ և առարկություններ ներկայացնելու` օրենքով վերջիններիս վերապահված իրավունքից:
Այսպիսով, ՊԵԿ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01