Արմենիա TV-ի եթերում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` խոսելով 2017 թվականի պետական բյուջեի գերակատարման մասին, հստակ արձանագրեց, որ հաջողությունների է հասել հիմնականում ստվերի դեմ պայքարի, ասելե թե` ՊԵԿ-ը կարողացել է գործարարների կողմից տարիներ շարունակ թաքցրած հարկերը բերել սպիտակ դաշտ, և ավելի քան 7 տոկոս տնտեսական աճի շնորհիվ:
Փաստացի` Վարդան Հարությունյանը համոզիչ կերպով արձանագրեց, որ մի կողմից Կառավարությունը հստակ պայքարում է ստվերի և կոռուպցիոն ռիսկերի դեմ, և ամենակարևորն է` վարչապետ Կարեն Կարապետյանի թիմին իսկապես հաջողվել է վերջին տարիների համեմատ աննախադեպ տնտեսական աճ ապահովել:
Իր ելույթում ՊԵԿ նախագահը նաև հստակ մեսիջ ուղարկեց գործարար համայնքին, որ հարկային և մաքսային մարմինները առաջիկայում ևս շարունակելու են ընդգծված պայքար ծավալել ստվերի դեմ` էլ ավելի մեծացնելով պետական բյուջեն (ի դեպ` 2018-ի պետական բյուջեն ավելի մեծ է, քան` 2017-ինը), բայց այս ճանապարհին չմիջամտելով և չխոչընդոտելով բիզնես մթնոլորտի բնականոն աշխատանքին:
Բոլոր նրանք, ովքեր մտածում էին, որ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակավոր, նախընտրական բնույթ է կրում` Վարդան Հարությունյանի ելույթից պետք է, որ հասկացած լինեն, որ այս պայքարն այլևս անբեկանելի է, որ մեզանում ձևավորվում է նոր մտածողություն` հարստացի՛ր, բայց` ոչ պետության և հասարակության հաշվին:
Վճարի՛ր հարկերդ ու ապրիր արժանապատիվ, հակառակ պարագայում` այլևս որևէ քաղաքական տանիք, քավոր ու սանիկ չեն կարող օգնել գործարարին, թաքցրած հարկերի շնորհիվ, գերշահույթներ ապահովել և արագ հարստանալ:
Կարևոր է նաև այն, որ Կառավարությունն իր առջև խնդիր է դրել ստվերի դեմ պայքարում նաև օգտվել հասարակության վերահսկողության մեխանիզմից, ինչն իր խոսքում հստակ ձևակերպեց պարոն Հարությունյանը` խնդրելով քաղաքացիներին առօրյա կյանքում հետևողականորեն պահանջել ՀԴՄ կտրոններ և մասնակից դառնալ ստվերի դեմ պայքարին... Անչափ կարևոր է, որ արատավոր երևույթների դեմ պայքարում հասարակությունն ու պետական մարմինները լինեն կողք կողքի, քանզի նրանց շահերը համընկնում են, նրանց թշնամին նույնն է, պետությունից գողացող, ստվերում աշխատող`«գործարարը»:
Վարդան Հարությունյանը պարզ և հասկանալի ձևակերպեց այն խաղի կանոնները, որոնցով առաջնորդվելու են գործարարները, և ուրախալի է, որ այդ խաղի կանոնները բխում են պետության և քաղաքացու շահերից:
Ի դեպ, բոլոր միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում ստվերի մակարդակը վերջին տարիներին նվազել է, և Հայաստանը այս իմաստով ռեգիոնալ առաջատար է, քանզի Վրաստանն ու Ադրբեջանը անհամեմատ ավելի մեծ ստվերային դաշտ ունեն:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02