ARM | RUS |

ՀԱՊՀ-ում ստեղծված «Գերազանցության» երկու կենտրոնները` ՀՀ էներգետիկայի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գրավական. Ոստանիկ Մարուխյան

20.02.18 | 10:33

2017թ. Պոլիտեխնիկական համալսարանի համար հաջող եւ ձեռքբերումներով լի տարի էր, որը նշանավորվեց մի շարք կարեւոր ներդրումներով, խոշոր եւ հեռանկարային ծրագրերի իրականացմամբ:

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, Միջազգային եւ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիաների իսկական անդամ

Հայաստանյան բուհերի շրջանում Պոլիտեխնիկն առաջինն էր, որ գործատու-բուհ հարաբերություններում ձեռք բերեց բարձր մակարդակի համագործակցություն, որի լավա֊գույն օրինակը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված ամբիոնն է` լավագույններից մեկը տարածաշրջանում:

Բուհի 2018թ. ամենակարեւոր ծրագիրը Անօդաչու սարքերի հետազոտման եւ նախագծման լաբորատորիայի ստեղծումն է` ՀՀ նախագահի անմիջական հովանավորությամբ:

Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկն իր 85-ամյակը նշում է մուտք գործելով եվրոպական կրթական տարածք՝ ճանաչելի դառնալով միջազգային կրթական համակարգում:

Բուհում իմ ամենակարեւոր ներդրումներից եմ համարում Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը:

Ստացածս կառավարական պար֊գեւներից ինձ համար ամենա֊թանկն ու կարեւորը Արցախի «Երախտա֊գիտություն» մեդալն է:

-Պարո՛ն Մարուխյան, 2017թ.բավականին հետա֊քր֊քիր և ձեռքբերումներով լի ժամանակահատված էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսա֊րանի համար, կխնդրեմ ամփոփ ներկայացնեք` ի՞նչ հեռանկարային և կարևոր ծրագրեր իրականացվեցին բուհում նախորդ տարվա ընթացքում:
-Հետադարձ հայացք գցելով դեպի 2017թ.` կարող եմ վստահաբար ասել, որ այն ՀԱՊՀ համար ամենահաջող տարին էր`վերջին չորս տարիների հետ համե֊մա֊տած: Սկսեմ նրանից, որ չարդարացան այն հոռետեսական կանխատեսումները, որոնք կապված էին 2017թ. ընդունելության հետ: Ես գոհ եմ ընդունելության արդյունքներից` թե՛ ուսանողական համակազմի թվաքանակի և թե՛ որակի առումով: Մասնավորապես` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակալավրիատ ընդունվեց 860 դիմորդ, գոհա֊ցուցիչ է նաև մագիստրոսական և հեռակա ուսուցման ծրագրով ընդունվածների թվաքանակը:
2017թ. նշանավորվեց նաև մի շարք կարևոր ներ֊դրումն֊երով` հիմք դնելով մեր համալսարանում խոշոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը, որոնք երկար տարիներ կապահովեն ազգային բուհի կայուն զար֊գացումը: Խոսքը, նախ և առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում երկու «Գերազանցության» կենտրոնների ստեղծման մասին է, որոնք զարգացման նոր փուլի սկիզբ դրեցին մեր համալսարանի, հատկապես էներգետիկ ոլորտի մաս֊նա֊գիտու֊թյունների համար:
Մասնավորապես` 2017թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ` «Գերազանցության» կենտրոնի բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն֊ների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաս֊տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօ֊րեն Կարեն Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հատկանշական է, որ կենտրոնի ձևավորման կազմակերպական գործառույթներն առանձնակի թափ ստացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին Փարիզում Schneider Electric-ի, «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ միջև ստորագրված հոշագրից հետո, որում մեկ ամբողջ բաժին հատկացված է ՀԱՊՀ-ի հենքի վրա կոմպե֊տեն֊ցիաների կենտրոնի ստեղծմանը և երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության իրականացմանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ստեղծված նոր կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ հա֊մա֊գործակցության առաջին փորձերից մեկն է: Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կզարգացնեն իրենց իրազեկության մակարդակը և կծանոթանան էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին: Մաս֊նա֊գետները հնարավորություն կունենան նաև անցկացնել պրակտիկա Schneider Electric-ում, որը էներգետիկայի և արդյունաբերության համար արդյունավետ լուծումների մշակման աշխարհի առաջատար ընկերություն է: Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնի բացումը թույլ կտա ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ կբացի էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար: Ազգային մասնագիտական բուհի հետ համագործակցությունը ճա֊նապարհ է բացում Հայաստանի շուկայում ընկերու֊թյան ինովացիոն տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրման համար:
Պայմանագրի համաձայն` կողմերը պլանավորել են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակա֊ռուց֊վածքների օբյեկտների արդիականացման ծրա֊գրին` աշխարհի լավագույն տեխնոլոգիաների հասանելիության հեռանկարով: Schneider Electric-ը և «Տա֊շիր» ընկե֊րությունների խումբը ուսումնասիրում են արդյու֊նա֊բերական համագործակցության հնարավո֊րու֊թյունը` ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տն֊տեսական միության մատակարարումների շրջանակներում:
Արդեն այս տարի մենք ստացել ենք սարքա֊վո֊րում֊ների երկրորդ խմբաքանակը, որոնք համապա֊տաս֊խա֊նաբար մոնտաժվելուց հետո կգործարկվեն, և մեր ուսա֊նողները կտեսնեն, կուսումնասիրեն և գործնական աշխատանքներ կիրականացնեն դրանցով: Ի դեպ, այդ սար֊քավորումները դեռևս մասնակիորեն են տեղադրված ՀԷՑ-ում, այնտեղ մոտակա ժամանակահատվածում ընթանում է տեխնիկական վերազինման գործընթաց, որի ավարտից հետո միայն Schneider Electric-ի որոշակի սարքավո֊րում֊ներ տեղ կգտնեն նաև այնտեղ:
Կարծում եմ` սա գործընկեր կազմակերպության հետ հարաբերությունների փոխշահավետ ամրա֊գր֊ման եզակի և շատ կարևոր հնարավորություն է, երբ գոր֊ծատուն իր համար մասնագետների պատրաստ֊ման գործընթացին ունենում է անմիջական մասնակ֊ցություն: Եվ այստեղ, իհարկե, «Հայաստանի էլեկտ֊րա֊կան ցանցեր» ՓԲԸ մասնակցությունը այդ տեսան֊կյու֊նից շատ կարևոր է:
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ «Գե֊րազանցության» կենտրոնը կդառնա նաև ՀԷՑ-ի աշխատակիցների վերապատրաստման կենտրոն, որտեղ վերջիններիս համար կկազմակերպվեն կարճա֊ժամ֊կետ և երկարաժամկետ դասընթացներ:
Հաջորդ «Գերազանցության» կենտրոնի ստեղծումը «Տաշիր» ընկերությունների խմբի մուտքն էր Հայաս֊տան մի քիչ այլ ձևով: Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մաս֊նաշենքում «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգը շահագործման հանձնեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը, որի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Տա֊շիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների միու֊թյան նախագահ Սամ֊վել Կարապետյանը, ՀՀ կր֊թության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Գերազանցության» կենտրոնում ներդրվել են ժամանակակից հաշվողական, ավտոմատացված համա֊կարգեր, որոնք կրկին առաջին անգամ տեղադրվել են մեր բուհում և տեղ կգտնեն ՀԷՑ ՓԲԸ-ում տեխնիկական վերազինման գործընթացի ավարտին: «Գերա֊զան֊ցու֊թյան» կենտրոնի գործունեությունը հնարավո֊րու֊թյուն կտա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական բաղադրիչ ապահովել: Այս բարձր տեխնոլոգիական, ժամանակակից սարքավորում֊նե֊րով հագեցած կենտրոնի շնորհիվ` մենք կկարողանանք բարձրորակ մասնագետներ պատրաստել, ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանա֊կակից տեխնոլոգիաներին և գործնականում կիրառել դրանք: Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաս֊տա֊նում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը:
Ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմ֊նադրամի կողմից իրականացվում է ամսական 250 հազար դրամի չափով կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակար֊գերի և դիզայնի ինստիտուտների 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առա֊ջադիմություն ունեցող 55 ուսանողի: Սա աննախադեպ նախաձեռնություն է, որը լուրջ խթան է հանդիսացել մեր ուսանողների շրջանում մրցակցության աճին, կրթական գործընթացին առավել մոտիվացված մասնակցելուն:
Կարևոր է նշել, որ «Տաշիր» ընկերությունների խումբը մի քանի փուլով իրականացնում է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մասնա֊շենքի հիմնարար վերանորոգումը: Առաջին փուլում վերանորոգվել է
2-րդ մասնաշենքի 3-րդ հարկը և տանիքը, որը մեզ համար լուրջ խնդիրներ էր ստեղծում: Նորագույն տեխնոլո֊գիաներով զինելու գործըն֊թա֊ցում մասնաշենքի տանիքին տեղակայվել են 2.5 կՎտ հզորությամբ 10 արևային լուսաէլեկտրական պանելներ, որոնք աշխատում են Schneider Electric-ի պատրաստած ինվերտորներով`
հն֊արավորություն ընձեռելով կատարելու տարաբնույթ փորձեր:
Երկրորդ փուլում վերանորոգվել է մասնաշենքի 2-րդ հարկն ամբողջովին, որտեղ տեղակայվեց «Կաս֊կադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը: 2-րդ փուլի աշ֊խա֊տանքների ընթացքում մասնաշնեքի 2-րդ, 3-րդ հարկերում տեղակայվել են 13 տեսագրող սարքեր, հակահրդեհային և ձայնային համակարգեր ու հայտարարությունների համար նախատեսված 8 մոնի֊տորներ:
Ձայնային համակարգի միջոցով դասամիջոցն ազ֊դարարող զանգի փոխարեն հնչում է նախատեսված երաժշտություն, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել հայտարարություններ անելու համար:
Վերանորոգման աշխատանքների 2-րդ փուլի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի 3-րդ փուլը: Այն կներառի 2-րդ մասնաշենքի առաջին և չորրորդ հարկերը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայտնի մեծ դահլիճը:
-Արդյո՞ք «Գերազանցության» կենտրոնների ստեղծումը ենթադրում է նաև ուսումնական ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
-Անշուշտ, ուսումնական գործընթացի կազմակերպման տեսակետից մենք պարտավոր ենք վերանայելու մեր դասընթացները. այժմ երկուերեք ամբիոններ լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, իրա֊կա֊նաց֊նում ծրագրային փոփոխություններ: Նոր սարքավորումների առկայությունը պահանջում է լաբորատոր մեթոդական որոշակի համալիրների փոփոխություն: Ծրագրային փոփոխությունների իրականացման առաջին փուլն ուղղված է մագիստրոսական ծրագրերին, երկրորդը` բակալավրիատին:
Ծրագրային փոփոխություններին զուգահեռ` իրականացվում են նաև դասախոսների վերապատ֊րաստ֊ման աշխատանքներ: Ի դեպ, Schneider Electric-ը կազմակերպել էր սեմինարներ` մեր դասախոսների վերապատրաստմանն ուղղված, որի արդյունքում ընտրվեցին չորս լավագույնները, ովքեր հավանաբար մոտակա ժամանա֊կահատվածում կմեկնեն ՍանկտՊետերբուրգ` Schneider Electric-ի կենտրոնում ևս մեկ թրեյնինգի մասնակցելու համար: Սա այն դեպքն է, երբ ասում ենք` սովորեցնում են սովորեցնողներին:
-Ձեր նախաձեռնությամբ «Տաշիր» խմբի ընկերությունների հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում: Ինչ֊պե՞ս կբնութագրեք նրան:
-Ես ընդամենը մեկ նախադասությամբ կամփոփեմ նրա համալսարանական մեծածավալ գործունե֊ու֊թյունը` Սամ֊վել Կարապետյանն իր Alma Mater-ի նկատմամբ ունի որո֊շակի պարտավորվածություն, նա դա ձևակերպեց Schneider Electric-ի հետ համատեղ «Գերազանցության» կենտրոնի բացման ժամանակ: Սամվել Կարապետյանն իր խոսքում նշեց. «Եթե ես չլինեի Պոլիտեխնիկի շրջանավարտ, չունենայի ինժեներական մտածողություն, ապա բիզնեսում այսպիսի հա֊ջողությունների չէի հասնի»: Նա գնահատում է այն գիտելիքները, որ ստացել է այստեղ և այսօր պատրաստակամ է իր ներդրումների շնորհիվ բարձրացնել հարազատ բուհի կադրային ռեսուրսի մասնագիտական որակները և էներգետիկայի ոլորտն ապահովել որակ֊յալ մասնագետներով:
-Ինչպիսի՞ ն եք տեսնում ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները:
-ՀՀ էներգետիկայի ոլորտի հեռանկարները տես֊նում եմ երեք ուղղություններով` առաջինը` պետք է շարունակվի շոգեգազատուրբինային էլեկտրակայան֊ների մուտքը Հայաստան: Մենք ունենք Երևանի ՋԷԿ-ի առաջին էներգաբլոկը, և ես հուսով եմ, որ կունենանք նաև երկ֊րոր֊դը: Հաջորդ ուղղությունը, որ ես տեսնում եմ, Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի երկարացումից բացի, նոր էներգաբլոկի կառուցումն է, քանի որ ատոմակայանը էլեկտրաէներգիայի արտադրության ապա֊հով֊ման գործառույթ իրականացնելուց բացի, ՀՀ քաղաքա֊կան և տնտեսական անկախության կարևոր գրավական֊ներից մեկն է: Եվ երրորդ ուղղու֊թյունը` ՀՀ-ում հիդրո և այլընտրանքային էներգետիկայի բնագավառի զարգացումն է:
Կարևորում եմ նաև արեգակնային կայանների մուտ֊քը Հայաստան, այլընտրանքային էներգիայի արտադրության զարգացումը, որի հնարավորությունները մենք ունենք, քանի որ Հայաստանն արևաշատ երկիր է:
-Պարո՛ն Մարուխյան, ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ կնշեք, որոնցով առանձնացավ 2017 թվականը:
-Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ մենք կարողացանք ավարտել մի կարևորագույն փուլ Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում, որին ուղղված շուրջ երկու տարի աշխատանքներ էինք իրականացնում: Խոսքը ինովացիոն հարթակի ստեղծման մասին է, որն ուղեկցվեց մոտ 272մլն. դրամ դրամաշնորհային ծրագրով տարածաշրջանում եզակի սարքավորումների ձեռքբերմամբ: Դրանցից է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը, որը մենք գնեցինք Հոլանդիայից: Սարքը հնարավորություն է տալիս ճշգրիտ և լայնամասշտաբ ուսումնասիրել ինչպես Պոլիտեխնոպարկում մշակված, այնպես էլ արտադրությունում կիրառվող տարաբնույթ նյութերի կա֊ռուցվածքները:
Այդ նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերեցինք նաև մոտ 15մլն. դրամ արժողությամբ արեգակնային իմի֊տատորը, որի շնորհիվ կարելի է հետազոտել և գտնել արեգակնային պանելների ցանկացած թերու֊թյուն: Մենք կարողացանք ձեռք բերել նաև լազերային կտրիչ, որը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած կոնֆի֊գուրացիայի սարք, իրացնել ուսանողների ստեղծագործական-գիտական միտքը: Հարթակը կարող է մեզ համար ծառայել նաև որպես պատվերների իրականացման և դրա արդյունքում որոշակի ֆինանսական ներհոսքերի ապահովման միջոց:
Կարևոր ձեռքբերում եմ համարում մեր երրորդ ինս֊տի֊տուտի` Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխ֊նոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ստեղ֊ծումը: Փաստորեն`մեր համալսարանի կազմում արդեն գործում են երեք ինստիտուտներ` Էներգետի֊կայի և էլեկտրատեխնիկայի, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ու Տեղեկատվական և հեռա֊հաղորդակցական տեխնոլո֊գիաների, էլեկտրոնիկայի ինստիտուտները: Սա նշա֊նա֊կալի հաջողություն է մեզ համար, քանի որ ինստիտուտային կառույցի ձևավորումը նպաստում է գոր֊ծա֊տուի հետ կապերի ամրապնդմանը, նոր գործընկե֊րային կապերի ստեղծմանը:
Կարծում եմ` մեր հաջողությունների թվում պետք է առանձնահատուկ նշենք նաև մեր Ավագ դպրոց-վարժարանը, որտեղ սովորում են 10-12-րդ դասարանների աշակերտները: Մենք արդեն մի քանի տարի շարունակ ունենում ենք ընդունելության աննախադեպ մրցակցային ցուցանիշ: Նախորդ տարի 650 դիմորդներից մեր Ավագ դպրոց-վարժարան է ընդունվել նրանց ընդամենը 50 տոկոսը: Մենք ընտրությունը կատարել ենք բավա֊կանին խիստ պահանջների հիման վրա` կարևո֊րելով կրթա֊կան որակը: Պետք է նշեմ նաև, որ մեր շրջա֊նավարտների 90 տոկոսն իրենց կրթությունը շարունակում են մեր բուհում: Այժմ ծրագրում ենք 7-9-րդ դասարանների կրթությունն ապահովող կրթական ծրագիր ներդնել Է. Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
Ավագ դպրոցի վերջին կարևոր հաջողություններից նշեմ միայն մեկը.մեր աշակերտուհիներից, ով դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում, ֆիզիկայի օլիմպիադայի ժամանակ գրավել է առաջին տեղը: Ի դեպ` մենք սերտ համագործակցում ենք Մոսկվայի ինժիներաֆիզի֊կական ինստիտուտի հետ, որտեղ սովորում են նաև մեր բուհի որոշակի թվով մագիստրոսներ, ինչպես նաև մեր բուհի Միջուկային անվտանգության կենտրոնը հանդի֊սանում է այդ բուհի հարթակը:
Ձեռքբերումների թվում պետք է նշեմ նաև, որ հաջողությամբ գործում է բուհի քոլեջը, որը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներն իրենց կրթությունը շարունակում են Պոլիտեխնիկում` հնարավորություն ստանալով սովորել միանգամից բակալավրիատի 2-րդ կուրսում, այս տարվանից` միայն հեռակա ուսուցման ծրագրով:
-Ինչպիսի՞ համագործակցություն կա ձևավորված բուհ-գոր֊ծա֊տու շրջանակներում:
-Պետք է հպարտությամբ նշեմ, որ հայաստանյան բուհերի շրջա֊նում մեր բուհն առաջինն էր, որ գոր֊ծա֊տու-բուհ հարա֊բերու֊թյուններում ձեռք բերեց բարձր մակարդակի համագործակցություն, որի լավագույն օրինակը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հետ համատեղ ստեղծ֊ված ամբիոնն է ընկերության տարածքում: Այն լավագույններից է տարածաշրջանում, որի կրթական ծրա֊գրերը, ուսումնական պլանները ընդօրինակվում են տարբեր երկրների բուհերի կողմից: Արդեն 12 և ավելի տարիների համագործակցության արդյունքում` մեր լավագույն ուսանողները համալրել են ընկերության աշխատակիցների շարքերը, ինչպես նաև ստանձնել դասախոսական աշխա֊տանքների իրականացման պարտականություններ: Դրանով է պայմանավորված, որ մեր այդ ամբիոնում դասավանդող դասախոսական կազմում ներգրավված են հիմ֊նա֊կանում երիտասարդ մասնա֊գետներ:
Վստահ եմ` «Գերազանցության» կենտ֊րոնների ստեղծ֊ման ֆոնին ֊նմա֊֊նատիպ համագործակցային մթնո֊լորտ կստեղծվի նաև ՀԷՑ ՓԲԸ հետ:
Հաջող համագործակցություն ունենք նաև ընդեր֊քա֊բանության և մետալուր֊գիայի ոլորտում: Խոսքը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ մասին է, որի հետ ստո֊րագրել ենք համա֊գործակցության հուշագիր: Անցյալ տարի ամ֊ռանը մեր բուհի մի խումբ դասախոսներ և ուսա֊նողներ պրակտիկա անցկացրեցին այդ ընկերությունում: «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ ղեկավարության որոշմամբ` մեր պատվիրակության անդամներն այդ ժամանակահատվածում ձևակերպ֊վե֊ցին որ֊պես աշխատող և վճարվեցին ընկե֊րության կողմից: Պրակտիկայի ավարտին մենք ընկերության կողմից առաջարկություն ստացանք որոշ ուսանողների տեղափոխել հեռակա ուսուցման բաժին, որպեսզի վերջիններս շարունակեն աշխատել այնտեղ, ինչը նշանակում է, որ մեր ուսա֊նողները բա֊վականին պատրաստված են: Մենք հա֊մագոր֊ծակ֊ցության շրջանակներում կարևոր շեշ֊տա֊դրում կատարեցինք` նշելով, որ ճիշտ է, ոլորտը ընդերքաբանությունն ու մետալուրգիան է, սակայն ընկերությանն անհրաժեշտ են նաև այլ մասնագետներ, և կարելի է կադրային համալրման առումով նաև այլ մասնա֊գի֊տությունների գծով համագոր֊ծակցել ըն֊կերության հետ:
-Միջբուհական համագործակցության ինչպիսի՞ ծրա֊գրեր ունեք արտերկրի բու֊հերի հետ:
-Հայաստանի ազգային պոլիտեխնի֊կա֊կան համալ֊սա֊րանն ունի համա֊գոր֊ծակցության եզակի հնարա֊վո֊րություններ ՌԴ և ԱՊՀ տարածքում գտնվող առաջա֊դեմ համալսարանների հետ և տրա֊մա֊դրե֊լու կրկնակի դիպլոմներ: Մասնավո֊րա֊պես` Պոլիտեխնի֊կա֊կան հա֊մալ֊սա֊րանը ներառված է ԱՊՀ ցանցային համալ֊սա֊րանների ցանկում, որոնց թվում են ՌԴ և ԱՊՀ մի շարք բուհեր: Մենք սերտորեն համագործակցում ենք Ռու֊սաստանի Դաշ֊֊նության Բաու֊մանի անվան Մոսկվայի պե֊տական տեխնիկական համալսարանի, Բ. Ելցինի ան֊վան ֆեդերալ համալսա֊րա֊նի, Ռուդենի և եվրո֊պա֊կան մի շարք այլ հա֊մալսարանների հետ: Վերջինների հետ հա֊մատեղ ծրագրերի իրականացման շր֊ջա֊֊֊նակ֊նե֊րում մեր ուսանողը մեկ տարի սովորում է համապատասխան բուհում, հետ է վերադառնում, պաշտպանում իր մագիստրոսական թեզը և ստանում 2 դիպլոմ:
Պետք է հպարտությամբ նշեմ, որ մենք ավարտում ենք եվրո֊պա֊կան հավա֊տար֊մագրման գործընթացը և ըստ մեզ հա֊ղորդված տվյալ֊ների` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին մեր հա֊մալսարանը` իր բոլոր մասնագիտությունների գծով, կստանա եվրո֊պական հա֊վա֊տար֊մա֊գրում: Դա, իհարկե, նշանակում է ավար֊տա֊կան փաստաթղթերի փոխճանաչելիություն և դրանից բխող այլ առավելություններ:
-Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2018թ.:
-Այս տարվանից կգործի Միջուկային կրիմինա֊լիս֊տիկայի լա֊բո֊րատորիան: Մենք կարողացանք Գիտու֊թյան պետական կոմիտեի հետ հաջող բանակցու֊թյունների արդյունքում ստեղծել այդ լաբո֊րա֊տորիան մեզ մոտ: Գոհ եմ, որ նախաձեռնությունը հաջողվեց իրականություն դարձնել, և որը մեծ ձեռքբերում է մեր բուհի համար: Փաս֊տո֊րեն` այսուհետ մեր բուհում կգոր֊ծեն երկու լաբորատորիաներ` Միջուկային էներ֊գե֊տիկայի լաբորատորիան և Միջուկային կրիմինալիստիկայի լաբորատորիան` ՀՀ-ում տվյալ ոլորտում իրա֊կա֊նացվող ցանկացած փորձաքննության պարա֊գայում ստանձնելով փորձագետի կարգա֊վի֊ճակ: Հարկ է նշել, որ վերջին կառույցը Հայկական ատոմա֊յին էլեկտրակայանի հետ համատեղ է:
Եվ պետք է նշեմ 2018թ. ամենակարևոր ծրագիրը Պոլիտեխնիկում Անօդաչու սարքերի հետազոտման և նախագծման լաբորա֊տորիա ստեղծելն է, որի իրա֊կանացման սկիզբը դրվեց անցյալ տարվա մայիսի 25-ին, երբ մենք հուշագիր ստորագրեցինք «Հայրենիք» ռազմահայրե֊նասիրական հիմնադրամի հետ, որի շրջանակներում ՀՀ նախագահի անմիջական հովանավորությամբ, ով հիմնադրամի նախագահն է, մեզ հատ֊կաց֊վեց 96 մլն. դրամ նվիրաբերություն: 2018թ. մայիսից սկսած` մենք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը այդ լաբորատորիա-կենտրոնը մեր տարած֊քում տեղա֊բաշ֊խելու համար: Լաբորա֊տո֊րիայի հա֊մար մենք տարածք հատկացրեցինք բուհի Սպոր֊տային համալիրի հատվածում, մեր կողմից 28 մլն. դրամ ներդրում կատարեցինք և սկսեցինք աշ֊խա֊տանք֊ները: Ձեռք բերեցինք արտասահմանյան մի շարք հայտնի կազմակերպությունների արտա֊դրու֊թյան սարքավո֊րում֊ներ, այդ թվում` մեծբրիտանական հայտնի Vaikom ընկերության արտադրության սար֊քա֊վորումներ` այդ նպատա֊կով ծախսելով 64 մլն. դրամ «Հայրենիք» հիմնադրամի կողմից տրա֊մա֊դրված գու֊մարից: Ի դեպ, այդ սարքավորումները հիմնականում գնվում են այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք կատարում են թռչող օբյեկտ֊ների հետազո֊տու֊թյուններ: Դրանք այժմ Հայաստանում են, որոնք մենք տեղադրել ենք մեր լաբորատորիա-կենտրոնում: Այն հա֊գեցվել է անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոց֊ներով, որին կից կառուցվել և կահավորվել է ուսա֊նո֊ղական լսարան, որը ևս պետք է հագեցվի տեխնի֊կայով: Լաբորատորիան կունենա նաև արհեստանոց, որն իրենից ներկայացնելու է փոքրիկ աշխատատեղ, որտեղ կստեղծվեն անօդաչու սարքերի առաջին նմուշ֊ները և, իհարկե, կունենանք հա֊մա֊պատասխան հար֊թակ` հրապարակ, որտեղ կփորձարկվեն ստեղծված սարքերը, կգրանցվեն դրանց թռիչքի հետագծերը, կմշակ֊վեն ծրա֊գրային ապա֊հովման խնդիրները, հնա֊րավորությունները և այլն:
Փետրվարի 6-ին կժամանի Vaikon-ի պատվիրա֊կու֊թյունը, որը կմոնտաժի իրենց արտադրության սար֊քա֊վորումները, իսկ փետրվարի 20-21-ի հատվածում տե֊ղի կունենա Անօդաչու սարքերի հետազոտման և նախա֊գծման լաբորատորիայի բացումը, որը կրթա֊կան ծրագիր լինելուց բացի, կարծում եմ, իր որոշակի ներդրումը կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեք բուհի մասնա֊ճյուղե֊րում:
-Կարևոր ձեռքբերում ունենք Վանաձորի մեր մաս֊նա֊ճյուղում, որի տարածքում սկսել է գործել Ձեռնար֊կությունների ինկուբատոր հիմ֊նադրամի ստեղծած «Տեխ֊նոլոգիական կենտրոնը»: Այն զինված է լա֊վա֊գույն սարքավորումներով: Կենտրոնի նախա֊ձեռնու֊թյամբ Վա֊նա֊ձո֊րի մեր մասնաճյուղի տա֊րածքը բարե֊կարգ֊վել է, գեղեց֊կացել և վերածվել հաճելի զբոսա֊վայրի: Այնտեղ տե֊ղա֊դրվել են թենիսի կորտեր, կա֊ռուց֊վել բասկետբոլի հրա֊պարակներ, փոքրիկ ջրա֊վա֊զան, ամֆիթատրոն, որտեղ կազմա֊կերպ֊վում են հա֊մերգ֊ներ: Տեխնոլոգիական կենտ֊րոնի գոր֊ծարկմամբ և վերը նշված աշխատանքների իրա֊կա֊նացման շնոր֊հիվ` Վանաձորի մեր մասնաճյուղը դար֊ձել է առավել գրավիչ դիմորդների համար: Վանաձորի Ավագ դպրոց դպրո֊ցականների հոսքը նույնպես մեծացել է:
-Արդյո՞ք մեծ թիվ են կազմում զեղչային համա֊կար֊գով բուհում սովորող ուսանողները:
-Այո՛, մենք ունենք մինչև 50 տոկոսի հասնող զեղ֊չեր: 2017թ. միայն 867 ուսանողի մենք զեղչ ենք տրա֊մադրել մարտական հերթապահության մասնակցելու համար, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնա֊կիցներին, որոնք թվով 80-ն են, զեղչից բացի, տրա֊մադրել ենք նաև կրթաթոշակ: Պետք է ցավով նշեմ, որ Ապրիլյան պատե֊րազմի ընթացքում մենք ունեցանք 2 զոհ:
-Պարո՛ն Մարուխյան, այս տարի լրանում է Հա֊յաս֊տանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակը: Որպես պոլիտեխնիկական` ինչի՞ համար եք ուրախանում և ինչի՞ համար`տխրում:
-Որպես պոլիտեխնիկական` իմ կյանքն այս պատե֊րի ներքո սկսվել է 1964թ. և շարունակվում է մինչև այսօր: Ընդամենը երկու անգամ եմ մասնակիորեն աշխա֊տել այլ հաստատություններում` մեկը պատ֊գա֊մա֊վորական աշ֊խա֊տանքն էր, մյուսը` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնը: Բու֊հում իրա֊կա֊նաց֊րած երկարամյա գործունեությունս այսօր ինձ թույլ է տալիս դատել և խոսել Պոլիտեխ֊նիկի մասին` հիմնվելով նաև սեփական փորձի վրա: Պոլիտեխնիկը առանձնա֊հատուկ հաստատություն է, մեր պետության զարգացման կարևոր հիմնաքարերից է: Եթե ուսումնասիրենք Հայաս֊տանի ծաղկման ժա֊մա֊նա֊կահատվածները թե՛ Խորհր֊դային Միության կազ֊մում և թե՛ անկախ պետականության օրոք, ապա կտեսնենք, որ պետության և Պոլիտեխնիկի վերելքի ժամանակահատվածները համընկնում են, և դա պա֊տա֊հական չէ, քանի որ այս բուհի կադրերն են ներ֊գրավված եղել երկրի ամենատարբեր ոլորտներում և խթանել դրանց զարգացումը: Հետաքրքրական է, որ Պոլիտեխնիկը երկրին տվել է ոչ միայն ինժեներներ, այլ նաև պետական, քաղաքական, ռազմական, ինչ֊պես նաև մշակույթի գործիչների մի ամբողջ փաղանգ:
Ես լիահույս եմ, որ կվերականգնվի և կբազմ֊ա֊պատկվի Պոլիտեխնիկի երբեմնի փառքը, ինչպես նաև կշարունակվեն Պոլիտեխնիկի լավագույն ավան֊դույթ֊նե֊րը: Ուրախ եմ, որ մեր բուհն իր 85-ամյակը նշում է մուտք գործելով եվրոպական կրթական տարածք՝ ճանաչելի դառնալով միջազգային կրթական համա֊կար֊գում:
Կարծում եմ` Պոլիտեխնիկը դեռ ասելիք ու անելիք ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հան֊րապետությունում: Մենք երբեք Հայաստանն առանց Արցախի չենք դիտարկում, և մեր բուհի կրթա֊դաս֊տիարակչական գործընթացի հիմքում ներդրված են ազգային, հայրենասիրական արժեքներ, որոնք նպաս֊տում են, որ մեր ուսանողները դառնան ոչ միայն լավ մասնագետներ, այլև Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Պատահական չէ, որ 1988թ. առաջին ջոկատները ձևավորվել են մեր հաս֊տա֊տու֊թյան ուսանողների ակտիվ մասնակցությամբ:
Տխրում եմ, որ փակման եզրին է բուհի այն ֆա֊կուլ֊տետը, որի հիման վրա ստեղծվել է Պոլիտեխնիկը: Խոսքը Քիմիական տեխնոլոգիաների և բնապա֊հ֊պա֊նական ճարտարագիտության ֆակուլտետի մասին է, որի ուսա֊նողների թիվը հավասարվել է դասախոսների թվին` այս տարի բակալավրի ծրագրով ընդունվել են ընդամենը 11 ուսանող: Մենք փորձում ենք քայլեր ձեռ֊նարկել դիմորդ֊ների համար այն առավել գրավիչ դարձնելու համար: Այդ ֆակուլտետում դասավանդում են հրաշալի դասա֊խոս֊ներ, ովքեր նաև մեծ համբավ ունեն ՀՀ սահմաններից դուրս: Նրանցից են Սևան Դավթյանը և Անահիտ Տո֊նո֊յանը, ովքեր արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին: Նրանք մի շարք գի֊տա֊կան նվաճումների հեղինակ են, որոնք մեծ հե֊տա֊քրքրություն են առաջացրել նաև արտերկրում և անգամ կրկնօրինակվել:
-Պարո՛ն Մարուխյան, բուհում Ձեր երկարամյա գոր֊ծունեության ընթացքում Դուք մեծ ներդրում եք ունե֊ցել բուհի զարգացման գործում: Ընդհանուր առմամբ, դրան֊ցից մի քանիսի մասին խոսեցիք, կպատմե՞ք մյուսների մասին:
-Բուհում կարևոր ներդրում եմ համարում նաև իմ նախաձեռնությամբ ստեղծված Միջուկային անվտան֊գության տարածաշրջանային կենտրոնը: Կենտրոնի ստեղծման համար մեզ գումար տրամադրեց ԱՄՆ պետ֊դեպարտամենտի Էներգետիկայի բաժանմունքը, որը մենք նպատակային ծախսեցինք` կենտրոնը զի֊նելով ան֊հրա֊ժեշտ սարքավորումներով և ապահո֊վե֊լով դրա զար֊գացումը: Վերջերս կենտրոնում ներդրել ենք երկու հազ֊վա֊գյուտ սարքավորումներ, որոնք տա֊լիս են հնարա֊վո֊րություն գնահատել Հայաստանի ողջ տարածքի ռադիո֊լոգիական վիճակը: Կողքին ունենա֊լով այնպիսի հարևան֊ներ, ինչպիսին Ադրբեջանը և Թուրքիան են, որոնք առիթը բաց չեն թող֊նում Հայաս֊տանի ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ հեր֊յու֊֊րանքներ տարա֊ծե֊լու, շատ կարևոր է ունենալ Տա֊րա֊ծաշրջանային միջու֊կային անվտանգության կենտ֊րոն:
Ես հպարտ եմ, որ եղել եմ Պոլիտեխնիկում դեկանի ամե֊֊նաերիտասարդ տեղա֊կալը, հետո դեկանը: Իմ նա֊խա֊ձեռնությամբ ստեղծվել է էներգետիկայի բնա֊գա֊վա֊ռում բնապահպանական մասնագիտությունը` Շրջակա մի֊ջավայրի պաշտպանությունը` էներգե֊տի֊կայի ոլոր֊տում: Իմ ձեռքբերումն է նաև այդ գծով առաջին ամբիոնի ստեղծումը:
Պակաս կարևոր չէ նաև իմ մասնակցությունը Պո֊լիտեխնիկի կարգավիճակի փոփոխության` Հայաս֊տանի պետական ճարտարագիտական համալսարանի ստեղծ֊ման և երկրի բուհերում եռաստիճան կրթական համա֊կարգի ստեղծման և ներդրման գործում:
Ես նաև իմ ներդրումն եմ տեսնում էներգետիկայի ոլոր֊տը կադրային որակյալ ռեսուրսով ապահովելու գործում: Իմ ղեկավարությամբ բուհի 12 ասպիրանտ֊ներ պաշտ֊պա֊նել են թեկնածուական թեզեր: Նրանցից չորսը աշխա֊տում են համապատասխան ամբիոնում, 8-ը ղեկավարում են էներգետիկական տարբեր օբ֊յեկտ֊ներ, ինչպես նաև դասավանդում են մեր բուհում, իրենց գործնական գիտելիքները փոխանցում մեր ուսանողներին:
-Դուք բազում պարգևներ եք ստացել, ո՞րն է ամե֊նա֊թանկը Ձեզ համար:
-Ես նշեցի, որ մեր բուհը մշտապես կապի մեջ է Ար֊ցա֊խի հետ, այնտեղ դեռևս 1988թ. պատերազմական ժամա֊նա֊կահատվածում ձևավորվել է Պոլիտեխնիկի մասնա֊ճյուղը և այդ օրվանից սկսած` մենք ապրում ենք այն֊տեղի հոգսերով և խնդիրներով: Ապրիլյան քառ֊֊օրյա պա֊տե֊րազմի ՀԱՊՀ-ում ստեղծված «Գերազանցության» երկու կենտրոնները` ՀՀ էներգետիկայի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գրավական

2017թ. Պոլիտեխնիկական համալսարանի համար հա֊ջող եւ ձեռքբերումներով լի տարի էր, որը նշա֊նավորվեց մի շարք կարեւոր ներդրումներով, խոշոր եւ հեռանկարային ծրագրերի իրականացմամբ:
ՀԱՊՀ-ում ստեղծված «Գերազանցության» երկու կենտրոնները` ՀՀ էներգետիկայի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գրավական

2017թ. Պոլիտեխնիկական համալսարանի համար հա֊ջող եւ ձեռքբերումներով լի տարի էր, որը նշա֊նավորվեց մի շարք կարեւոր ներդրումներով, խոշոր եւ հեռանկարային ծրագրերի իրականացմամբ:

ժամանակ էլ մենք մաս֊նակ֊ցություն ունեցանք նվիրաբերություններին, 20 մլն. դրամ հատկացրեցինք համապատասխան ֆոնդին, ինչ֊պես նաև հսկայական նյու֊թական օգնություն: Եվ այդ ամենն արվել է մեր դա֊սա֊խոսական, ուսանո֊ղա֊կան ընտանիքի կողմից: Եվ պետք է նշեմ, որ մեր այդ վերաբերմունքը փոխադարձ է, Արցախի ղեկա֊վա֊րու֊թյունը գնահատում է մեր բարեկամական կապը, որի հավաստիքը Արցախի «Երախտագիտություն» մեդալն է, որն ինձ համար ամենաթանկն ու կարևորն է իմ ստա֊ցած կառավարական պարգևներից:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

Դե ֆակտո


Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01