Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ»,- գրել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին:
Ընդգծելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են դեմ-դիմաց՝ ադրբեջանցի նախարարը չի բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Նա շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները ջանքեր գործադրեին դրա առաջացման պատճառների վերացման գործում՝ հակամարտության ամբողջական կարգավորման նպատակով»:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի «վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը», հայտարարել է, որ Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02