ARM | RUS |

Հայաստանի էներգետիկ ոլորտը կայուն զարգացման փուլում է. Ռազմիկ Խաչատրյան

20.02.18 | 13:34

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
գլխավոր տնօրեն


ՌԱԶՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ


2017 թվականն ընկերության համար
դրական ցուցանիշներով տարի էր:

20-ամյա գործունեության ընթացքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը լավ գործընկերներ է ձեռք բերել միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ես բարձր եմ գնահատում ՀՀ էներ֊գե֊տիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու հատկապես նախարար Աշոտ Մանուկյանի աշխատանքը, մենք մշտապես ստացել ենք նախարարության աջակցությունը:

Ընկերության ծրագրերի բարեհաջող իրականացման արդյունքում կբարձրանա մեր երկրի էներգետիկ համակարգի անկախության ու անվտանգության մակարդակը, կմեծանան տարածաշրջանի էներգետիկ համակարգերին Հայաստանի ինտեգրման հնարավորությունները:

Ես Էներգետիկի օրը տոնում եմ արդեն 36 տարի եւ այն յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Կարծում եմ` այդ օրը շատ ավելի մեծ շքեղությամբ պետք է տոնել:


-Պարո՛ն Խաչատրյան, Դուք կարճ ժամանակահատված է, ինչ զբաղեցնում եք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց Ձեր աշխատանքային ողջ ուղին անցել է էներգետիկայի ոլորտում: Հետաքրքիր է, արդեն հասցրե՞լ եք լիովին ներգրավվել ընկերության աշխատանքներում:
-Իմ ամբողջ գիտակցական կյանքն անցել է էներգետիկայի ոլորտում. այստեղ ես սկսել եմ աշխատել դեռ ուսանողական տարիներից` զբաղեցնելով ամենացածրից մինչև ամենաբարձր պաշտոններ: Ես սիրում եմ այս ոլորտը և չեմ պատկերացնում ինձ այլ աշխատանք կատարելիս:
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրա֊ցանցեր» ընկերության աշխատանքներին իմ ներգրավվածությանը, ապա դա ինձ համար բոլորովին դժվար չէր, հատկապես այն պարագայում, որ մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը, աշխատել եմ որպես տեխնիկական տնօրեն:
Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային, ինչպես նաև դրամաշնորհային միջոցներով բարձրավոլտ էլեկտրացանցերի համակարգում իրականացվել և իրականացնում են մեկ տասնյակից ավելի խոշորամասշտաբ ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում «Բարձ֊րավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն այսօր իրականացնում է յոթ ենթակայանների վերա֊կա֊ռուցման և երկու օդային գծերի կառուցման, ինչպես նաև նոր` բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման ծրագրերը, որոնք դեռևս ընթացքի մեջ են:
-Ինչպիսի՞ տարի էր 2017թ. ընկերության համար, ո՞ր ծրագրերը հաջողվեց ավարտին հասցնել և որո՞նք են ընթացքի մեջ:
-2017թվականը ընկերության հա֊մար դրական ցուցանիշներով տարի էր: Մենք ավարտեցինք Հրազդան-Շինուհայր 220 կՎ, 268 կմ երկարությամբ օդային գծի կառուցման մեծ ու բարդ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը դեպի Իրան` 50-60 ՄՎտ հզորությամբ:
2017թ. մարտից սկսվել և ընթացքի մեջ են «Աշնակ», «Վանաձոր-1», «Հաղթանակ», «Շինուհայր», ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները: Ի դեպ «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումն իրականացնում է ռուսական Kaskad Energo LLC ընկերությունը, «Չարեն֊ցա֊վան-3» ենթակայանինը՝ պորտու֊գա֊լական EFACEC Engenharia e Sistemas S.A. ընկերությունը, իսկ «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակա֊ռուցումը` չինական XIAN ELECTRIC ENGINEERING CO. LTD ընկերությունը:
Նշված ընկերությունները, «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, պետք է վերակառուցեն ու շահագործման հանձնեն բոլոր չորս ենթակայանները, որոնք տասնամյակների պատմություն ունեն: Դրանց վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահա֊մա֊կարգի և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը:
2018-ին շարունակվելու են նաև «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցման, ինչպես նաև «ԻրանՀայաստան 400 կՎ» օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցման աշխատանքները: Ընդ որում` եթե 2012թ. «Իրան-Հայաստան 400 կՎ» օդային գծի ծրագրի շրջանակներում կառուցվել էր ընդամենը 6 հենարան, ապա 2017 թվականին դրանց թիվը հասավ 128-ի: Այդ արդյունքին կարողացել ենք հասնել ոչ միայն մեր թիմի, այլ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ, քանի որ ժամանակին լուծումներ են տրվում առա֊ջացած բոլոր հարցերին և խնդիրներին, և որ ամենակարևորն է, իրականացվում է ֆինանսական հոսքերի ճիշտ կառավարում:
-Որքանո՞վ են արդյունավետ գոր֊ծում ընկե֊րու֊թյան 9-ը մասնա֊ճյու֊ղերը:
-Մասնաճյուղերի աշխատանքը բավականին արդյունավետ է, սակայն մենք ծրագրում ենք արդյունավետության մակարդակն էլ ավելի բարձրացնել` իրականացնելով օպտիմալացման ծրագիր, որի արդյունքում որոշ մասնաճյուղեր ուղղակի կլուծարվեն, իսկ որոշները` կմիավորվեն: Մենք այդ ծրագիրը պետք է քննարկենք ապագա կառավարիչի հետ և սկսենք աշխատանքները:
-Ընկերությունը նաև միջազգային համագոր֊ծակ֊ցության լայն շրջանակ ունի: Կպատմե՞ք դրանց մասին:
-20-ամյա գործունեության ընթացքում «Բարձրա֊վոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը լավ գործընկերներ է ձեռք բերել միջազգային կազմակերպությունների շրջանակ֊ներում: Մենք համագործակցում ենք գերմանական KFW բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բան֊կի հետ, ինչպես նաև, Իրանի Արտահանման Զար֊գացման բանկ հետ: Այս ֆինանսական խոշոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել և իրականացվում են հանրապետության բարձրավոլտ էլեկտրացանցերի արդիականացման ծրագրերը: Աշխատանքներն իրականացվում են դրական ցուցանիշներով, փոխադարձ պարտավորությունները կատարվում են պար֊տա֊ճանաչ կերպով, պատշաճ ժամկետներում:
Համագործակցում ենք նաև միջազգային տարբեր կապալառու կառույցների հետ, որոնցից են Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation հա֊մա֊տեղ ձեռնարկությունը և Xian Electric Engineering Co, Ltd ընկերությունները: Դրանցից առաջինն իրականացնում է «Շինուհայր» և «Ագարակ-2» ենթակայանների, իսկ երկրորդը` «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները: Նշված ընկերությունների հետ խնդիրներ չունենք, 2017թ. պլանային աշխատանքները մի քիչ ուշացումով սկսվեցին, սակայն արագ թափով ընթացան` սահմանված գրաֆիկին համապատասխան: Վստահ եմ, որ մինչև տարեվերջ դրանք ավարտին կհասցնենք:
-Արդյո՞ք կադրային խնդիր ունի ընկերությունը:
-Մենք այժմ ապահովված ենք լավագույն մասնագետներով, սակայն նրանց տարիքային ցենզը միջինից բարձր է, և խնդիրն այն է, որ նոր մասնագետներով ընկերության կադրային ռեսուրսը համալրելու ցանկության դեպքում մենք կանգնում ենք լուրջ խնդրի առջև, որի պարագայում անգամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեզ չի կարող օգնել: Այսինքն` պատրաստի մասնագետներ չկան, որոնք ունակ լինեն մեր տեխնիկական արդի սարքավորումներով աշխատել: Այդ պատճառով մենք նպատակ ունենք Պոլիտեխնիկի հետ համատեղ մշակել և իրականացնել ծրագրեր, որոնց շրջանակներում ուսանողները պետք է աշխատանքային պրակտիկա անցնեն համապատասխան ընկերություններում: Մենք պատրաստ ենք անգամ ցածր կուր֊սերից ընտրել լավագույն ուսանողներին, խրախուսել նրանց մասնագիտական աճը, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք մեզ անհրաժեշտ մասնագիտական ներուժը: Պոլիտեխնիկն, իհարկե, պատրաստում է ինժեներներ, բայց մեր աշխատանքի մեջ պակաս կարևոր չէ նաև էլեկտրամոնտյորների ու համապատասխան որա֊կավորմամբ բանվորների դերը: Կարծում եմ` լավ կլինի, որ բացվեն այդ մասնագետներին պատրաստող ուսումնական հաստատություններ, բայց մինչ այդ կարելի է ստեղծել, օրինակ՝ ուսումնական կենտրոններ, որտեղ մեր փորձառու մասնագետ֊ները դասընթացներ կանց֊կաց֊նեն ու կպատրաստեն մեզ անհրաժեշտ կադրերը:
-Ինչպիսի՞ն է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությունը:
-Ես բարձր եմ գնահատում ՀՀ էներգետիկ ենթա֊կառուցվածքների և բնական պաշարների նախա֊րա֊րության ու հատկապես նախարար Աշոտ Մա֊նուկ֊յանի աշխատանքը, մենք մշտապես ստացել ենք նա֊խարարության աջակցությունը, և ես վստահ եմ, որ այդ վերաբերմունքը և աշխատելաոճը դրսևոր֊վում է ՀՀ էներգահամակարգում գործու֊նեու֊թյուն իրականացնող բոլոր ընկերությունների նկատմամբ: Մենք աշխատում ենք նախարարության ենթակայության ներքո և մեր հաջողությունների գրավականը նաև նախարարության հետ արդյունավետ աշխատանքի արդյունքն է:
-Ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2018թ. համար:
-2018թ. կշարունակենք իրականացնել ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը և կփորձենք ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության առջև լուրջ խն֊դիր֊ներ են դրված: Այն ծրագրերը, որ մենք պետք է իրա֊գործենք, կարևոր նշանակություն ունեն մեր հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար: Այդ ծրագրերի բարեհաջող իրականացման արդյունքում կբարձրանա մեր երկրի էներգետիկ համակարգի անկախության ու անվտանգության մակարդակը, կմեծանան տարածաշրջանի էներգետիկ համակարգերին Հայաստանի ինտեգրման հնարավորությունները:
Այս տարի կսկսենք մեկ նոր ծրագրի իրականացում, խոսքը «Ալավերդի-Նոյեմբերյան» 110 կՎ լարման, 27 կմ երկարությամբ օդային գծի կա֊ռուց֊ման մասին է, որի շինթույլտվությունն արդեն տրված է, աշխատանքները, հավանաբար կմեկնարկեն փետրվար ամսին և կտևեն 6 ամիս: Ծրագրի իրականացման նպատակն է ապահովել Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գոտու հուսալի էլեկտրա֊մատակարարումը:
-Պարո՛ն Խաչատրյան, դեկտեմբերի 22-ին նշվում է Էներգետիկի օրը, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:
-Ես Էներգետիկի օրը տոնում եմ արդեն 36 տարի և այն յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Կարծում եմ` այդ օրը շատ ավելի մեծ շքեղությամբ պետք է տոնել, քանի որ էներգետիկների աշ֊խատանքի շնորհիվ է ստեղծվում էլեկտրաէներգիա, որն ապա֊հովում է մարդու հիմնական կենսա֊գոր֊ծու֊թյունը:
-Որպես ղեկավար` աշխատանքային ի՞նչ սկ֊զբունքներ ունեք:
-Ես դեմոկրատ, թափանցիկ կառավարիչ եմ` պատրաստակամ լսել ցանկացած քննադա֊տու֊թյուն: Մեր ընկերությունում որոշումները կայացվում են թիմային քննարկման արդյունքում, փորձը ցույց է տալիս, որ քննարկումների արդյունքում ընդունված որոշումները բավական արդյունավետ են լինում:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները:
-Ես կարծում եմ` Հայաստանի էներգետիկ ոլորտը կայուն զարգացման փուլում է. իրականացվում են ներդրումներ` ուղղված ոլորտի հեռանկարային առաջխաղացմանը, որոնք, անպայման, կտան իրենց արդյունքները: Իհարկե, տարիներ առաջ մենք ունեցել ենք մինչև 5.000 ՄՎտ հզորության արտադրանքի հնարավորություն, և ցավոք, այսօր այդ հզորությունները չեն օգտագործվում, բայց ուրախացնող փաստն այն է, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները մեր երկրում տարեց տարի աճում են, ինչպես նաև զարկ է տրվում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը` հողմակայանների ու արևային կայանների կառուցման և գործարկման աշխատանքներին:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

Դե Ֆակտո


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02