Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն շրջափակման մեջ կվերցնի Սիրիայի Աֆրին շրջանի նույնանուն քաղաք-շրջկենտրոնը: Այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Էրդողանը նշել է, որ ռազմական գործողության ընթացքում մահացել է թուրքական ԶՈւ-ի 32 զինվոր, Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ իրենց կրակից մահացել է 1715 քուրդ զինյալ:
«Կարող է թվալ, թե գործողությունը նախատեսածից դանդաղ է ընթանում, սակայն իրականում մեր նպատակը տեղանքն ավերելը չէ: Առաջիկա օրերին ԶՈւ-ն կմտնի Աֆրինի կենտրոն, և այդպիսով՝ քրդական ջոկատները կկտրվեն նաև երկրի ներսից ու դրսից ստացվող օգնությունից»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02