SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 18-ին Արմենիա բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկատվության փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից Սևանի Ոստիկանություն հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադը «թունավորում անհայտ էթոլոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապեոտ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Միսակ Կարապետյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ ինքը նախօրդ օրը գտնվել է Սևան քաղաքում, որտեղ իր ինքնազգացողութունը վատացել է:
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Թումանյան փողոցից Մ. Կարապետյանը իր կողմից վարած Toyota մակնիշի 35 DT 970 համարանիշի ավտոմեքենայով իրեն անծանոթ 2 քաղաքացիների պետք է տեղափոխեր քաղաք Մարտունի:
Մ. Կարապետյանը Toyota ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի: Հասնելով Աբովյանի «գաի պոստի» մոտ, ուղևորները պահանջել են, որպեսզի նա ավտոմեքենան կայանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «ԳԱԻ-մարկետ» կոչվող խանութի մոտ:
Դրանից հետո ուղևորներից մեկը նշված խանութի դիմաց տեղադրված սուրճի սարքից իրեն սուրճ է հյուրասիրել, որը ինքը խմել է և շարունակել են ճանապարհը դեպի Գեղարքունիքի մարզ: Հասնելով Չայնիի կոչվող ոլորաններ, իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջ երթևեկելի գոտում, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը:
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01