ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին և դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:
ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի է ունեցել Երևանում: Նիստի համանախագահներն էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03