Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներով չենք ցանկանում համոզել հասարակությանը, որ կրթական համակարգում առկա բոլոր խնդիրները այս օրենքով լուծվելու են, խորհրդարանում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Օրենքը պիտի նախ չխոչընդոտի որևէ առողջ նախաձեռնության զարգացմանը», - նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող նախագիծը դոգմատիկ փաստաթուղթ չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում բնակչության մոտ 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում. «Եվրոպական չափանիշով ներքևի սանդղակում ենք, բայց մեր երկրի համար նորմալ կարգավիճակում ենք»:
Մկրտչյանն ընդգծեց, որ ՀՀ բարձրագույն կրթական ոլորտը ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան՝ ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը՝ այդ պայմաններում կատարելով իր առջև դրված խնդիրները:
Նախագծով որոշ մասնագիտությունների առկայությունը հարցականի տակ կարող է դրվել, որովհետև դրանք 4-5 տարի հետո կարող են գոյոթյուն չունենալ: Նախարարը նկատեց, որ փաստաթուղթը միջազգային փորձաքննությունն է անցել, Համաշխարհային բանկն էլ ոչ հայաստանյան քվոտաներից դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի աշխարհի լավագույն փորձագետները աշխատեն օրենքի նախագծի մշակման վրա:
«Այսօր մեզ հետ միասին նրանք մշակում են համալսարանական բարեփոխումների քարտեզը, որոնք պետք է իրականացնենք երեք տարվա ընթացոում: Օրենքի կարևոր մասերից մեկը 3 տարվա անցումային շրջանն է, որն անհարժետ է, որպեսզի համակարգը լուրջ բարեփոխումներ կատարի», - նշեց նա:
Ոլորտում եղած մի շարք խնդիրների կողքին նախարարը առանձնացրեց նաև շուկայի թելադրանքին չհամապատասխանելը՝ նշելով, որ մասնագիտական կրթությունը միայն շուկայի թելադրանքին հետևելու իրավունք չունի:
«Եթե մենք, օրինակ, բնագիտության նկատամամբ բարձր որակ կարողանանք ապահովել, դա կնպաստի ՀՀ-ում ամբողջութամբ նոր աշխատաշուկաների ձևավորմանը», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում սովորողների 70 տոկոսը հումանիտար ոլորտն է նախընտում:
aysor.am
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03