Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց քրեական գործ հարուցել դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատարանում նրա վարքագծի հետ կապված։ Այս մասին այսօր՝փետրվարի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց պաշտպանը։
«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատախազը եւ պետք է քրեական գործ հարուցվի դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդուն, որ տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել։ Պետք է դիմել գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով եւ քննել նրա վարքագծի կանոնները ընդհանրապես»,-ասաց պաշտպանը։
Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դատախազ Պատրոսյանը պետք է բացատրի իր դատարանում գտնվելու կարգավիճակը եւ ապաահովվի հուզական չեզոքություն․ «Մենք պետք է իմանանք՝ ում հետ գործ ունենք, սա նմանվում է ավագանու նիստին արդեն»։
Արա Ղարագյոզյանն էլ հայտարարեց, որ եթե նորմալ է դատարանում հայհոյելը, ապա փաստաբաններն էլ կարող են հայհոյել եւ դրա համար չպատժվել։
Հիշեցնենք, որ այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը «թուրք» էր անվանել Պավլիկ Մանուկյանին, ինչից հետո Պավլիկ Մանուկյանին դատարանը 5 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ դատախազին ընդամենը նկատողություն հայտարարեց։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը լքեց նիստերի դահլիճը հայտարարելով, որ ավելի կարեւոր գործեր ունի եւ այստեղ այլեւս անելիք չունի։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03