ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ.Պետրոսյանի, դատավորներ՝ Մ.Պապոյանի և Ս.Համբարձումյանի, բավարարել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի կողմի ներկայացված վերաքննիչ բողոքները՝ կայացնելով արդարացի, օբյեկտիվ և մարդասիրական որոշում:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Գրառման մեջ նաև ասվում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 31.03.2017թ. դատավճիռը և Պավել Վարդիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար 1 տարի 5 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
«Պետք է նշեմ, որ չնայած վերաքննիչ բողոքս բավարարվեց մասնակի, Վերաքննիչ դատարանը չբավարարեց պաշտպանյալիս մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը վերաորակելու պահանջը, սակայն, այնուամենայնիվ, փոփոխելով ազատազրկման ձևով նրա նկատմամբ սահմանված պատիժը և այն պայմանականորեն չկիրառելով՝ կայացրեց որոշում, որը համաչափ է պաշտպանյալիս անձը բնութագրող տվյալներին, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել դատավորներ՝ Մ.Պետրոսյանին Մ.Պապոյանին և Ս.Համբարձումյանին արդարացի որոշում կայացնելու համար»,- ասվում է գրառման մեջ:
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03