Ռուսաստանը փորձում է պաշտպանվել ռիսկերից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում ԱՄՆ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և կպայքարի այդ դրսևորումների դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պետքարտուղարության վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի հետևանքով կորցրել է մի շարք երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլարի պայմանագրեր, հայտնում է РБК-ն:
«Դուք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը շատ զգայուն ոլորտ է: Եվ այն ոլորտը չէ, որը հայտնի պատճառներով ենթակա է մեծ թափանցիկության: Կարելի է միայն ասել, որ ամեն ինչ կարգին է, անշուշտ, մենք փորձում ենք պաշտպանվել վտանգներից՝ ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առնչությամբ»,- ասել է Պեսկովը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիզեր Նոյերթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցների պատճառով, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է սահմանել օտար երկրների դեմ ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների հետ գործարքներ կնքելու համար, կորցրել է 3 միլիարդ դոլարի պայմանագրեր: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանելու երկրների, անձանց և կազմակերպությունների դեմ ամերիկյան CAATSA օրենքին հակասող գործարքների առնչությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա:
«Այսօրվանից սկսած Պետքարտուղարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի 231-րդ հոդվածի շրջանակում ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների համար: Եթե պատժամիջոցները սահմանվեն, դրանք հիմնականում կվերաբերեն ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների մեջ ներգրավված ոչ ռուսական կազմակերպություններին»,- հայտնել է նա:
Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ իրականացնող երկրների կառավարություններին և ընկերություններին նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին:
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02