ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը հայտարարում է, որ Ադրբեջանի՝ «Ինտերպոլին» ներկայացրած դիմումը Գրասենյակի նախագահ՝ Գասպար Կարապետյանի ձերբակալման վերաբերյալ լիովին զուրկ է որեւէ իրավական հիմքից եւ ինքնաբերաբար դատապարտված է «Ինտերպոլի» մերժումին:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Այս վերջինս արդեն իսկ անցյալում մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնույթ ունեն եւ պարզապես ապարդյուն փորձեր են միջազգային հանրությանը պարտադրելու Ալիեւի բռնակալ վարչակարգի կամքը:
Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերի առաջին նպատակն է մամուլի մեջ էժան աղմուկ բարձրացնել եւ ընդհանրապես վախի մթնոլորտ առաջացնել: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում պիտի նշվի Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է նման հերյուրանքներով եվրոպական hասարակության ուշադրությունը շեղել։
Գասպար Կարապետյանը մեկնաբանելով իր հասցեին տարածված հերյուրանքը, նշել է. «Նմանատիպ անհեթեթ նախաձեռնությունները միայն կարող են ապացուցել Ադրբեջանի իշխանության հուսահատ քայլերը: Արդյոք պե՞տք է հիշեցնել Ալիեւին, թե ինչ արագությամբ մերժվեցին վերջինիս «Ինտերպոլին» ուղարկած թղթածրարը, որով բողոքում էր Եվրոխորհրդարանի երեք պատգամավորների Արցախ այցելության դեմ»:
Կարապետյանը շարունակել է՝ ասելով, թէ Ադրբեջանի իշխանության այս քայլը որեւէ իրավական հիմք չունի եւ հստակ է, որ յուրաքանչյուր եվրոպացի քաղաքացի, անհատ, լրագրող կամ քաղաքական գործիչ, որ փափագում է Արցախ այցելել՝ իրավիճակին տեղեկանալու նպատակով, այդ իրավունքը ունի: Ավելին՝ Եվրոմիությունը որպես մարդու իրաւունքների պաշտպան կառույց եւ իբր համաշխարհային ազդեցություն ունեցող «փափուկ ուժ» հաստատում է, որ իր ներկայացուցիչները իրավունք ունեն այցելել Արցախ առանց պայմանականությունների:
«Ազդրբեջանի իշխանությանը կոչ եմ անում, որ փոխանակ իր ժամանակը սպառելու այսպիսի ապարդյուն նախաձեռնություններով, զբաղվի իր երկրում մարդու իրավունքների խախտումները լուծելով»,- եզրափակել է Կարապետյանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը հաստատում է Հայ Դատի պաշտպան իր հայրենակիցներին, որ Գրասենյակի անձնակազմը ղեկավարվելով հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի կողմից, ավելի մեծ խանդավառությամբ է շարունակելու իր գործը»:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել իբրեւ թե «2014-2018թթ. Արցախ կատարած բազմաթիվ այցերի եւ բազմիցս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար»: Այդ կապակցությամբ 2018թ. փետրվարի 20-ին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով ձերբակալել Կարապետյանին եւ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01