ՀՀ կառավարության շենքի դիմաց այս պահին մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ տուժել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից և շուտով հանդես են գալու հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել. խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն:
Հիշեցնենք նաև , որ ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսում տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը հայտարարել են, որ մեծ գումարների մասին է խոսքը՝ 200 հազարից մինչև 5 մլն դրամ, ընդ որում, այդ գումարներն արդեն բազմապատկվել են:
Մասնավորապես՝ տնտեսվարող Էդուարդ Կոշտոյանը, ըստ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի՝ 2 մլն է կուտակել, իսկ Լուսյա Հարությունյանը՝ 43 հազար դրամ: Ընկերությունը նրանց նման ևս 238 տնտեսվարողներից է գումարներ պահանջել:
Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսին էլ «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը հայտարարել էր, որ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. խաբեությամբ փորձ է արվում 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01