Կառավարության փետրվարի 22-ի նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղական Ռոբերտ Մակարյանը գործադիրի համաձայնությանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է գյուղացիական տնտեսությունների եկամտաբերությանը զարկ տալու նպատակով՝ զարկ տալ սուբսիդավորման գործընթացին:
Մասնավորապես, առաջարկվող նախագծի նպատակն է ապահովել պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողների համար՝ նրանց տալով մատչելի գներով դիզելային վառելիք ձեռք բերելու հնարավորություն, որը կհանգեցնի հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:
Ըստ Մակարյանի՝ ծրագրի ավարտման ժամկետն առաջարկվում է սահմանել 2018 թվականի հուլիսի 1-ը, իսկ պայմանագրային հիմունքներով, որպես սուբսիդիա, մատակարարին տրամադրվելու է մինչև 360,000,000 դրամի (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) դիզվառելիք: Որպես գործընթացի կազմակերպման եղանակ՝ գյուղնախարարությունն առաջարկում է մարզպետարանների հետ էլեկտրոնային շփման տարբերակը:
էլեկտրոնային փոստով մարզպետարաններից նախարարությունը ստանում է տեղեկատվություն՝ մարզերում հողօգտագործողների իրացրած դիզելային վառելիքի քանակության մասին, որից հետո կկատարվի դիզվառելիքի բաշխումը:
Նախագիծն ընդունվեց և վարչապետը սուբսիդավորման համակարգի կիրառման համար գյուղնախարարությունից պարզապես պահանջեց «ձեռքը պուլսի վրա պահել»:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03