ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների և ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներին:
Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը և մոտեցումները: Նրա խոսքով՝ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ մեր երկիրը միակն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին և համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործընթացներում ունեցած ձեռքբերումներին:
Խոսելով ազգային արժեքների պահպանման կարևորության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հայի առաքելությունը պետք է լինի Հայաստանում ապրելու և երկիրը շենացնելու գիտակցումը:
«Հայաստանը սիրում են ճանաչելով»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ հորդորելով երիտասարդներին ամեն օր զարգացնել գիտելիքները Հայաստանի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, հպարտանալ նշանավոր հայորդիներով և մեծարել նրանց:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03