Ատելության և հայատյացության քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա կառուցվում է ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունը. ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Մինչ այդ նա հիշեցրեց, որ օրեր առաջ հայ ժողովուրդը տոնեց մեր ժամանակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
«Ժամանակ, որն ազդարարվեց հայ ժողովրդի աննախադեպ միասնությամբ, և արձանագրվեց հայ ժողովրդի անբեկանելի կամքն ու ուժը: Երեք տասնամյակ առաջ արցախահայությունը հայտ ներկայացրեց անվտանգ ապրելու իր հայրենիքում և որոշելու իր ճակատագիրը, սահմանելու պետականության կերտման իր արժեհամակարգը և զարգացման ուղին։ Սակայն 30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանության կողմից փորձ կատարվեց լռեցնելու Արցախի հայությանը՝ իրենց տարածքում հակահայկական ջարդերի ալիքով»,-ասաց նա:
ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ բռնությունների ալիքը սկսվեց Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Սումգայիթի ջարդերով և շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում:
«30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք, երբ 2013թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովը վերադարձվեց և հերոսացվեց: Այնուհետև ապրիլյան քառօրյա պատերազմին աշխարհը նորից ականատես եղավ ադրբեջանական հասարակության սերմանած ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ բնակչության, թե՛ ռազմագերիների դեմ: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, միջազգային հումանիտար նորմերն այդ երկրի իշխանության համար դատարկ հնչյուններ են: Հակադրվելով հասարակություններին խաղաղության պատրաստելու փոխարեն կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը»,-ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ Արցախի ժողովրդի խաղաղ, ժողովրդավար երկրում ապրելու օրինական պահանջին ուժի սպառնալիքով պատասխանելու Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում:
ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց, թե միջազգային գործընկերների մոտ հասունացված է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված է խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը:
«Հավատարիմ լինելով ղարաբաղյան շարժման գաղափարներին ու նպատակներին, համազգային խնդիրների շուրջ մեր համախմբման շնորհիվ դրսում և միջազգայի հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքներով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն, բացառելու նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը և երաշխավորելու տարածաշրջանում հայության անվտանգությունը և բարգավաճումը»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02