Ինչպես «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը, այնպես էլ «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:
«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերևույթ դրսևորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ ՔԿ՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել էր Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պնդելով, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով և ոչ թե ծեծի ու խուլիգանության, որոնցով հարուցվել է:
Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպից օրեր անց քաղաքապետարանում խոչընդոտեցին «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը՝ պնդելով, թե կարգ է խախտվել: Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրավապահներից պահանջելով քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով:
tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01