Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ-ից, Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նարսան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռ. Հ.-ն ամսական կայուն եկամուտներ ստանալու նպատակով Ա. Վ.-ի օժանդակությամբ զբաղվել է վաշխառությամբ, այն է` 2014-2015թթ.-ի ընթացքում բնակարանների ձևական առուվաճառքի պայմանագրերի կնքման, իսկ իրականում` որպես գումարի վերադարձման երաշխիք հիշյալ բնակարանների գրավադրման դիմաց մի շարք քաղաքացիների գումարներ է տվել, որոնց դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի
հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 2.5, 3 և 5 տոկոսադրույքներով տոկոսներ:
Ռ. Հ.-ի կողմից վաշխառություն կատարելու հիշյալ հանգամանքների, ինչպես նաև խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը: Սակայն Ռ. Հ.-ի կողմից վաշխառությամբ զբաղվելուն օժանդակած Ա. Վ.-ն նախաքննության ընթացքում հիշյալ քննիչին առանձնապես խոշոր չափերով կաշառք է առաջարկել Ռ. Հ.-ի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, վաշխառություն կատարելու դրվագներով պատշաճ քննություն չկատարելու, Ռ. Հ.-ի նկատմամբ վաշխառության համար քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև հետագայում վերը նշված բնակարանների նկատմամբ դատարանի վճռով Ռ. Հ.-ին բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու համար Ա. Վ.-ն քննիչ Լ. Գրիգորյանին առաջարկել է 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն հասցրել է ստանալ կաշառքի մի մասը` 952.750 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար քննիչ Լ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վաշխառությամբ զբաղվելու համար Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ վաշխառությամբ զբաղվելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչ Լ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01